ԱԳ փոխնախարարը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Նոր գլխավոր քարտուղար է և Հայաստան նրա այցը ծրագրավորված այց էր,  պետք է գար ու ծանոթանար գործընկերների հետ։ Ավելի շատ այս տեսանկյունից կնայեի այս այցին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան։

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի քննադատությանը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, նրա՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ արված դիտարկման համար, և առհասարակ հայ-ռուսական հարաբերություններին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ վերջին հայտարարությանը մանրամասն ծանոթ չէ։

«Բայց պարզապես կրկնեմ, որ ՀՀ արտգործնախարարի այցը Մոսկվա արդեն վկայությունն է՝ աշխատանքային և հանգիստ մթնոլորտում քննարկել բոլոր հուզող հարցերը երկու կողմերի համար»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս