Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանության պահվածքը սպասելի էր, սպասում էր, որ նրանց կողմից որևէ հայտարարություն ու քննադատություն չի լինելու։
«Օրինակ. 90-ականներին ադրբեջանական կողմը մտել էր Քարինտակ, անասնաֆերմայից անասուններին գողացել էր, բնակիչներից մեկն իր բանջարանոցում աշխատելիս է եղել, առևանգել էին, մինչև այժմ տեղեկություններ չկան, թե նա որտեղ է, երիտասարդ տղային սպանել էին պոպոքի ծառի վրա, երբ նա պոպոք է հավաքել, նման պատմությունները շատ են»։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Բերձորի միջանցքում, մոնիտորինգի հետ որևէ կապ չունի, սա ուղղակի պատրվակ է, որպեսզի ադրբեջանցիները «բնապահպանների» անվան տակ գան ու ճանապարհը փակեն։ Իրենք այսպիսի շատ քայլերի են դիմելու, մեզ համար սպասելի էր, իսկ այս ամենի գլխավոր նպատակն այն է, որ այսպես աստիճանաբար հիասթափեցնեն, վախ առաջացնեն ժողովրդի մեջ, որ լքեն Արցախը, բայց նման բան չի լինելու։ Ադրբեջանցիներից ամեն ինչ եմ սպասում, ավելի վատ բաների են իրենք ընդունակ»։
Կեսօրին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Տեղեկությունը հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախցու ճակատագիրը միշտ պայքարելն է, նորից պետք է պայքարենք։ Այլևս անհնարին է ապրել Ադրբեջանի լծի տակ, Ալիևն ասում է՝ եկեք մեր լծի տակ ապրեք, որ լավ լինի, մենք դրանց լավը բազմիցս տեսել ենք։ Ասում են՝ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, բայց մենք ամեն օր տեսնում ենք բախումներ, դրանց հետ խաղաղ ապրելն անհնարին է։
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների մասնակցությամբ Շուշիում անցկացված խորհրդաժողովին և երկրի նախագահի խորհրդականի հայտարարություններին՝ նկատեց՝ Ադրբեջանը տարբեր միջոցներով ուզում է ցույց տալ, թե Շուշին ադրբեջանական է, այդ պատճառով էլ ամեն առիթով տարբեր երկրներից մարդիկ է հավաքում ու տանում այնտեղ։