Հուլիսի 6-ին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել է վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց կողմից իր անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակմանը: Իհարկե, ցանկացած նման հայտարարություն նաև պաշտպանական բնույթ ունի, բայցև կան միանգամայն տրամաբանական հարցադրումներ, ավելին՝ մեսիջներ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի՝ Փաշինյանի մասնակցությամբ նիստին ընդդիմության չմասնակցելու պատճառներին անդրադառնալով՝նման տեսակետ հնչեցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը վերջին երեք տարիների ընթացքում այնքան հայտարարություններ է արել, եթե բոլոր հակասությունները կողք կողքի դրվեն, պետք է մի ամբողջ նախաքննություն իրականացվի։
2020 թվականի նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի վերահսկողությունն անցավ Ադրբեջանի զինված ուժերին, թեպետ Հայաստանում իշխանությունը, ՊՆ այն ժամանակվա ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում էին՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Ավելին՝ նոյեմբերի 9-ին Արցախի 75 տոկոսը հանձնելուց մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։