Մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի քանի ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որոնց մեջ կան նաև կրկնություններ: 168.am-ն առանձնացրել է դրանք:
Մարտի 14-ին 168.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռավար բանավեճի ֆոնին, երբ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր Կարապետյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատման պատճառներին և դրան նախորդած իրադարձություններին:
Այս հարցադրումը մի փոքր այլ ձևակերպմամբ անում ենք հիմա՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նման, այսօր Սուրեն Պապիկյանն էլ է սկսել մտածել, որ 2021-2022 թվականներին ադրբեջանական վերահսկողության տակ վերցված տարածքներն իրականում ՀՀ ինքնիշխան տարածքները չեն, ինչպես պնդում էր 2022-ին…
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճին։
Փաշինյանի կուսակիցը հերթական անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռու է երկիրը կառավարելուց և անգամ ռազմական լարված իրավիճակում գործել է՝ որպես «Հայկական ժամանակի» լրագրող: Ու այսքանից հետո դեռ շարունակում է պաշտոնավարել և մտքով չի էլ անցնում հեռանալու մասին:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին արձագանքից հետո Նիկոլ Փաշինյանը «կոնտրքայլ» է կատարել և իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է իբր սկանդալային տեսանյութ:
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է քաղաքական պայքարի մեջ մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, նրա ազատմանը և դրան նախորդած իրադարձություններին:
Այս տարվա հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին: