ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մարտի 12-ի ասուլիսն առաջին հերթին իր տերերի համար էր, որպեսզի ապացուցեր՝ իր կարգավիճակին՝ թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալի, հավատարիմ է և իրականացնում է այն ծրագրերը, որի համար Հայաստանում իրեն բերել են իշխանության։
«Հանձին այս մարդու՝ մենք գործ ունենք սուտասան, օրը մի բան ասող, ամեն օր կարծիքը փոխող մեկի հետ։ Մենք արդեն էլ չենք վերլուծում, թե նա ինչ է ասում»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե կա՞ր արդյոք որևէ նորություն, որ հնչել էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսում, թե՞ հնչեցրած խոսքը պարզապես ուղղված էր թե արտաքին, թե ներքին լսարանին։
«Հարգելիս, ցանկալի է այդ հարցերի վերաբերյալ լսել վարչապետի երեկվա ասածները, դուք հանձնված գյուղի մասին տեղեկություն ունե՞ք։ Չեմ ուզում բաներ ասել, որը մեկնաբանությունների տեղիք կտա»։
– Ի՞նչ եղավ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումը, և նրանք արդյո՞ք վերադարձան ելման դիրքեր, քան հայտնի միջադեպն էր և զոհերը, որ ունեցանք:
News.am-ի հարցը Նիկոլ Փաշինյանին կրկին ձայնագրության տեսքով էր: Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը, և վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։
«Ազատություն» ռադիոկայանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր դատական համակարգին:
Այսօր Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներին հրավիրել է հերթական մամուլի ասուլիսին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։
«Նրա եվրոպացի, այդ թվում՝ ռուս գործընկերների մոտ կա այն տպավորությունը, որ ՀՀ իշխանությունը խուսափում է պատասխանատվությունից, խուսափում է հայկական պետության ճակատագրին առնչվող հարցերի ճշգրիտ լուծումից։ Այսինքն՝ ՀՀ ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի վերցնում իր վրա՝ պարտականությունները կատարելու համար»,- շեշտեց Ե. Առուշանյանը։
«Փաշինյանը մեզ համար հերթական ցեխի վաննան էր պատրաստել, որ ըստ իրեն՝ չենք բուժվելու, բայց կամաց-կամաց սովորեցնում է մեզ այդ մտքին։ Խոսքը և՛ Արցախի ապագա ճակատագրի, և՛ դրա հետ կապված աշխարհաքաղաքական շրջադարձի մասին է, որը նա փորձում է իրականացնել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ գնում է վիրուս-անտիվիրուս պայքար։
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ երբ 2022թ. ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, իր հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից.
Արդյո՞ք Հայաստանի համար ընդունելի է մի փաստաթուղթ, որտեղ կլինի հետևյալ ձևակերպումը՝ ԼՂ հայերի անվտանգություն և իրավունքներ, որը կհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրությանը. վերջերս ընդդիմադիր դաշտից տարածվեց մի փաստաթուղթ, որը ըստ տարածողի՝ բանակցվող փաստաթղթերից է:
«Փաշինյանի այսօրվա ասածները նորություն չէին, նա բազմիցս տարբեր հարթակներից հայտարարել է, որ Արցախը պետք է ինքը իր խնդիրը լուծի: Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այսօր ասաց, որ Արցախի իշխանությունները պետք է իրենք հասկանան Ադրբեջանի հետ, թե իրենց իրավունքները ինչպես պետք է չոտնահարվեն, ինչպես պետք է ապրեն: Այսինքն՝ նա ձեռքերը լվացել է Արցախից, և դա մեզ համար նորություն չէր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը:
Արցախն ու Հայաստանը հիմա գտնվում են այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանի ամենաիմաստուն ու օգտակար ասելիքը լռությունն է։ Հնարավոր է՝ հենց այդ լավ գիտակցելով էլ որոշել է խոսել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ՝ Հանրային հեռուստատեսությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ վատ, քաղաքական «կրուտիտներով» լեցուն հարցազրույց էր։