Երևանի ընտրությունները պետք է վերածել քաղաքական պրոտեստանտ ընտրության. թեկնածուն պիտի  դառնա Փաշինյանին այլընտրանք վարչապետի թեկնածու. Վլադիմիր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը կորակեի ոչ թե ասուլիս, այլ պսևդոասուլիս։ Յուրաքանչյուր անգամ, երբ Փաշինյանը հանդես է գալիս ասուլիսով, ես գոնե՝ որպես քաղաքական վերլուծաբան, կարող եմ հաստատ ասել, ուրեմն նա ծանոթացել է իր վերաբերյալ վերջին սոցհարցումների արդյունքներին։
  • Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ․նրան դրանք հետաքրքրում են սոսկ իր վարկանիշի տեսանկյունից։
  • 93 օր փաստացի Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը նրան հետաքրքրում է այն չափով, որքանով որ նա կոմունիկացվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Իսկ կոմունիկացվում է, որպեսզի իմանա՝ ինչ են Արցախում մտածում, ինչ են խոսում իր ու իր գործողությունների մասին:
  • Նրա խնդիրը հանրային ընկալումներում իրեն վնասող տեղեկատվական հոսքերը մեկուսացնելն է։
  • Եթե պետության լիդերը ձևակերպում է միտք, որի հիմքում ընկած է «այո՛, պատերազմի, էսկալացիայի վտանգ կա» միտքը, «մեզ ուզում են ցեղասպանել», հանրությունը պետք է պահանջ ներկայացնի Նիկոլ Փաշինյանին՝ ձևակերպել՝ ո՞րն է դրան դիմակայելու կոնտեքստը։
  • Փաշինյանը ոչ թե կարողանում է քաղաքական գիծ կառուցել, այլ փորձում է հասկանալ՝ ինչպիսի փոսեր կան, որոնք կարելի է օգտագործել իր քաղաքական գծի համար։
  • Նա այսօր առաջին անգամ փորձ արեց խոսել ՔՊ-ի ներսի սուր խնդիրների մասին, և դա ներկայացրեց՝ որպես «ներքին ժողովրդավարություն»։ Դա խոսում է այն մասին, որ այնտեղ խորը խնդիրներ կան, որոնք դեռ չեն բարձրաձայնվում։
  • ՔՊ-ն գտնվում է իր բյուրոկրատացման ամբողջական փուլի մեջ։
  • Քաղաքական նոնսենսների ու դրանց դիմադրել չկարողանալու կուլտուրան նրա կողմից վերածվել է մեղավորների փնտրտուքի։
  • ՔՊ-ն հանրային կառավարմամբ զբաղվում է այնպիսի գործիքակազմով, որը շատ նման է տոտալիտար աղանդի կառավարման մոդելին։
  • Մենք չենք տեսնի միասնության մասին խոսող Փաշինյանի, որովհետև միասնությունը ենթադրում է նպատակ ու դրա շուրջ կոնսոլիդացիա։
  • Եթե Նիկոլ Փաշինյանը չի վատաբանում նախկիններին, որպես քաղաքական ակտոր՝ նա իր ընտրազանգվածին տալու, «կերակրելու» բան չունի։ Նա դրանով է իր ընտրազանգվածին «կերակրում», պահում:
  • Ընդդիմությունը, որը շատ ավելի լավ պետք է աշխատի ժողովրդի հետ, շատ ավելի վատ է աշխատում, քան Փաշինյանն իր ընտրազանգվածի հետ։
  • Փաշինյանը ոչ միայն շատ լավ աշխատում է իր ընտրազանգվածի, այլև ընդդիմությունից պոկված ընտրազանգվածի հետ։
  • Ընդդիմությունը պետք է լինի միասնական, չպիտի վախենա պիտակավորումից, նրա քաղաքական օրակարգերը պետք է խփեն մեկ նպատակի, ու նա պետք է աշխատի ժողովրդի հետ։
  • Որո՞նք են այն գործոնները, որոնք հասարակության անհամաձայնությունը պետք է բերեն քաղաքական հարթակ։
  • Թույլ չտալը պետք է լինի ոչ միայն կոնտր-արգումենտների, այլև քաղաքական բովանդակության առումով։ Անհամաձայնություն հայտնող մարդը չի հասկանում, թե ինչպես իր անհամաձայնությունը տրանսֆորմացնի քաղաքական պայքարի, որովհետև քաղաքական ընդդիմությունը վախենում է կտրուկ քայլերից։
  • Եթե Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, նրա ընդդիմադիրները պետք է խոսեն հաղթանակի օրակարգի մասին։ Մենք պետք է խոսենք մեր հողն ուժով պահելու մասին։

  • Ոչ քաղաքական ակտորներից քաղաքական պահանջներ ունենալը մնում է անհասցե։ Զոհվածների ծնողները չեն մասնակցում քաղաքական ակցիաների, որովհետև դրանք շարունակություն չեն ունենում։
  • Մեր երկրում քաղաքական իշխանությունը մեդիադաշտի, հասարակական կարծիք ձևավորելու վրա ծախսում է ահռելի գումարներ։
  • Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների նպատակը պայքարի դիմադրողականության իջեցումն է։ Նա աշխատում է այն ընտրազանգվածի համար, որի վրա հենվելու է։
  • Երբևէ կպատկերացնեի՞ք, որ 93 օր Արցախի շրջափակման փաստը նորմալ կդիտվի… Դա այդպես է, որովհետև այդ դիմադրությունը կամաց-կամաց թմրեցվել է։
  • Ժողովրդի մոտ վտանգի զգացումը բթացնելու առումով Փաշինյանի իշխանությունն անում է ամեն ինչ, ու դա նրան հաջողվում է։
  • Արտաքին վտանգը ոչ ոք այնպես չի զգում, ինչպես բանակում որդի ունեցող ու սահմանամերձ գոտիներում ապրող մարդիկ։
  • Մարդկանց ցնցելու, թմբիրից հանելու համար պետք է լիդեր, քաղաքական բովանդակություն ու որոշակի գործողություններ։
  • Քաղաքականությունը ենթադրում է ոչ թե հանգամանքի ապացուցում, այլ դրա կասեցում։
  • Ընդդիմադիր վերնախավը գտնվում է լիդերով ձևավորվող ու լիդերի համար ձևավորվող շարժումների տարբերակների փնտրտուքում։
  • Կարող ուժերի կոնսոլիդացիան ժամանակի հարց է․ դա լինելու է։ Այն, որ Փաշինյանի իշխանությունն ունենալու է թրծված քաղաքական ընդդիմադիր ակտորներ, դա անկասկած է։ Մաքսիմալ շատ ընդդիմադիր հանրային մասնագիտական շերտերի ներառականությունը մի քիչ երկար է լինելու, բայց ավելի հստակ է ձևակերպելու իր խնդիրները։
  • Լիդերի առկայությունը կարևոր է լինելու քաղաքական հարթակում ձևավորված խնդիրները ներկայանալի դարձնելու համար։
  • Փաշինյանի ու նրա թիմի փաստացի անունակությունը, անկարողությունն իր կողմից հրամցվում է՝ որպես պետական քաղաքականություն։
  • Ռեալ պոլիտիկի մասին պետք է խոսեն գետնի վրա դրանով զբաղվողները։ Սերժ Սարգսյանին թիրախավորելը խոսում է մեկ հանգամանքի մասին․հենց գետնի վրա իրական քաղաքականությամբ զբաղվողներն են Փաշինյանի համար վտանգ ներկայացնում՝ որպես քաղաքական ակտորներ։
  • Փաշինյանն օգտվում է քաղաքական վակուումից։
  • ՀՀ այսօրվա քաղաքականությունը Հայաստանում չի որոշվում․․․ Բոլոր հնարավոր տեղերում է որոշվում, բացի Հայաստանից։ Մենք, ցավոք, տեսնում ենք ընդամենն այդ որոշումները իրագործողին։

Կարդացեք նաև

  • Իշխանությունները վտանգ իրականում տեսնում են, բայց նաև շատ օպերատիվ արձագանքում են այդ վտանգների նեյտրալիզացմանը։
  • Երևանցին միշտ քաղաքական ընտրություն է կատարում։ Երևան քաղաքի ընտրությունները պետք է քաղաքականացվեն ամբողջությամբ, և Երևանի ընտրություններին մասնակցող միասնական թեկնածուն պետք է ցույց տա իր քաղաքական ամբիցիաները։ Ունե՞նք մենք այդպիսի թեկնածու։ Երևանի ընտրությունները պետք է վերածել քաղաքական պրոտեստանտ ընտրության։ Այդպիսի ընտրության գնացողը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանին այլընտրանք հանդիսացող վարչապետի թեկնածու։ Երևանի ընտրությունները այդ գործընթացի համար տնային աշխատանքի վերածելու օրակարգ ես դեռ չեմ տեսնում։
  • Դատելով Փաշինյանի՝ տարերային արտաքին քաղաքականություն վարելու հակումներից՝ կարծում եմ, այո՛, իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների։
  • Եթե կա պրոցես, պետք է ոչ թե դրա հետևից վազել, այլ ապահովել դրա առաջընթացը։

Տեսանյութեր

Լրահոս