Նիկոլ Փաշինյանի ասուլիսում կանոններ են փոխվել

Այսօր Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներին հրավիրել է հերթական մամուլի ասուլիսին։

Ասուլիսը նախատեսված է ժամը 12։00-ին, սակայն լրագրողներին կանչել են ասուլիսից մեկ ժամ շուտ։

Այս անգամ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալիս ոչ թե Կառավարության շենքի նախասրահում, այլ նիստերի դահլիճում, որտեղ յուրաքանչյուր հինգշաբթի նիստեր են անցկացվում։

Հավանաբար սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, իսկ նախասրահը շենքի առաջին հարկում է։

Կարդացեք նաև

Այս անգամ նաև որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենառաջինը ներս թողեցին Կառավարության շենք, այլ խոսքով` իշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչներն արտոնյալ էին։

Գործընկերային սոլիդարությունից ելնելով՝ չենք հրապարակում այդ ԶԼՄ-ների անունները, սակայն փաստացի անգամ ասուլիսից առաջ մերոնք-ձերոնք տարանջատումն ակնհայտ է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031