«Գերմանիայի կանցլերը որ ասում է՝ ինքնորոշում, ի՞նչ նկատի ունի». Փաշինյան
Hayastan.news-ի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին:
– Ի՞նչ եղավ Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումը, և նրանք արդյո՞ք վերադարձան ելման դիրքեր, քան հայտնի միջադեպն էր և զոհերը, որ ունեցանք:
– Այս ընթացքում շատ խոսեցիք Արցախի ֆինանսավորման մասին: Ուզում եմ հասկանալ՝ դա ճնշող լծակ կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ, կամ կա՞ որոշակի ժամանակահատված, թե մինչև երբ է Արցախը ֆինանսավորվելու Հայաստանի պետբյուջեից:
– Ոչ, իհարկե ոչ, չի կարող լինել որևէ ձևով, ինչպես Դուք օգտագործեցիք, լծակ, դա ուղղակի իրողություն է, որը խնդրում եմ չմոռանալ։ Եվ էնքան, ինչքան դրա անհրաժեշտությունը և պատեհությունը կլինի, մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների կողքին։ Ես ուրիշ բան եմ ասում՝ ի՞նչ ենք խնայել և ի՞նչ ենք խնայում մենք։ Կա՞ մի բան, որը մենք խնայում ենք, կա՞ մի բան, որը մենք խնայել ենք:
– Օրինակ, երբ մայիսի 23-ին Գերմանիայի կանցլերն իր մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից հետո խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, հավասարեցնում էր դա այլ իրավունքների հետ և այլն, մինչդեռ դուք այսօր բերում եք փաստաթղթեր և կարդում այն մասին, թե ինչպես աշխարհը չի ճանաչել Արցախը, բայց չենք խոսում այն տեսակետից, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի էլ եղել, ինչի մասին անգամ դուք եք 2020 թվականին ձեր թվիթերյան էջում գրել՝ կոչ անելով ճանաչել Արցախն ու նշելով, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը որևէ իրավական հիմք չունի։ Ուստի արդյո՞ք սրանք քաղաքական խնայողություններ չեն, ինչո՞ւ մեջբերել և նման միջոցառմանը ցուցադրել մի բան, որը հայանպաստ չէ, այլ չխոսել, որ այս ամենից հետո, նախկիններից հետո և այլն, Գերմանիայի կանցլերը խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքից։
– Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, բայց էդտեղ երկու նկատառում, որովհետև էդ հարցն էլ կա, չէ՞, ես ասացի, որ եթե մեղավոր եմ ինձ զգում, նաև էն հարցում, որ շատ բաներ կան, որ 2018թ.-ից առաջ չեմ խոսել դրանց մասին, հետո շարունակում եմ՝ ասելով, անկախ նրանից, թե ինչքանով էր դա հնարավոր, որովհետև շատ նրբություններ կան, որոնց մասին մենք չենք խոսել՝ մի մասը նաև էն պատճառով, որ էդ Ձեր ասած ընկալումն է եղել։ Բայց մի րոպե՝ ինչո՞ւ խոսենք բաների մասին, որոնք մեր դիրքորոշումները չեն ուժեղացրել։ Բայց մյուս կողմից՝ իրողությունների և իրականության հետ հարաբերություններում է խզում տեղի ունենում։ Բա հենց էդ նկատառումով էլ չենք ասել, որ չստացվի, որ ինչ-որ մի կառուցված բան փլուզում ենք կամ չգիտեմ ինչ ենք անում։
Էդ Ձեր նարատիվը, որ ասում էիք, հո ե՞ս չեմ հորինել։ Ես եկել եմ, էս կարգավիճակում հայտնվել եմ, և էդ նարատիվը, էդ խոսույթը շարունակել եմ տանել՝ որպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշում։ Բայց զուգահեռ՝ նաև էդ իրողությունների հետ եմ առերեսվել:
Երբ ասում ենք՝ ինքնորոշում, գիտե՞նք, թե ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում միջազգային հանրության տեսակետից: Հիմա որ կանցլերն ասում է՝ ինքնորոշման իրավունք, ի՞նչ նկատի ունի:
Ինչ վերաբերում է Տեղ գյուղի մասին հարցին, ապա Փաշինյանն ասաց, որ այնտեղ իրադրությունը չի փոխվել, այսինքն՝ ադրբեջանցիները շարունակում են մնալ առաջ եկած դիրքերում։