Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։
Գյումրու Խաչատուր Ավետիսյանի թիվ 7 երաժշտական դպրոցում աշխատակիցների շրջանում աշխատավարձ ստանալու հետ կապված կան դժգոհություններ, սակայն դեռևս չեն բողոքում, քանի որ հույս ունեն, որ իրենց աշխատավարձը հաշված օրերի ընթացքում կստանան։
Ի՞նչ անել տոնական ուտելիքների հետ․ խուսափե՛ք արագ փչացող բաղադրիչներ պարունակող աղցանների օգտագործումից։ Գնում, տեսնում եք, որ թթվասերով, մայոնեզով աղցան է, ջուրն էլ՝ արդեն տակը․ դուք էլ 6-ին եք գնացել, և հավանականությունը, որ աղցանն առավոտվա 10-ից դրված է, մեծ է։ Աշխատեք օգտվել այն աղցաններից, որոնք բուսական ծագում ունեն․ օրինակ՝լոբով, բանջարեղենային աղցան, որտեղ ձու և արագ փչացող բաղադրիչներ չկան։
«Բոլորը խոսում են այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան պարտվելու է: Նույնիսկ բոլոր այն մարդիկ, օրինակ՝ Արեստովիչը, ովքեր ասում էին՝ Ռուսաստանը կործանվելու է, Ուկրաինան հաղթի, հիմա այլ կարծիք ունեն: Գոյություն ունի սպասողական վիճակ: Մյուս կողմից՝ շատ հավանական է դառնում Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Իսկ դա ստեղծելու է մի նոր իրավիճակ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Դեռևս 2019 թվականին ձևավորված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն ուներ որոշումներ, որոնցով առաջարկում էր մանկապարտեզներում երկարօրյա ռեժիմի հնարավորություն ստեղծել։ Մայիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«2023 թվականի բյուջեով նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 միլիարդ 316 միլիոն դրամ, որոնցից խոշոր մասերն են՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները՝ 18 միլիարդ դրամի շրջանակներում, Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպումը՝ 2 միլիարդ 700 միլիոն դրամի շրջանակներում»։