Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն քննարկել ՔՊ խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի վարքը, այն դեպքում, երբ անձամբ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նրա մոտ ադեկվատության խնդիր է նկատել։
Արդեն աշխատանքից ազատված բոլոր նախկին և այս օրերին աշխատանքի ընդունվող նոր պաշտոնյաներն իրականում սպասարկում էին/են Փաշինյանի այն քաղաքականությունը, որի վերջնանպատակը Հայաստանի պետականության բովանդակային ավարտն է՝ գուցե ձևական պետության պահպանման հեռանկարով։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ վերջին ժամերին հայտնի դարձած պաշտոնանկություններին, որոնք առնչվում են իրավապահ և ուժային համակարգին՝ Ներքին գործերի նախարարություն, Քննչական կոմիտե և այլն:
• Կառավարության ղեկավարը պետք է գործի բացառապես ԱԺ-ում հավանության արժանացած ծրագրով,և որևէ մեկն այդ ծրագրից դուրս որևէ լիազորություն չունի, իսկ եթե այդ ծրագրից դուրս են գործում, ապալեգիտիմացնում են իրենց գործունեությունը։
17 վայրկյան տևողությամբ տեսանյութը ՄԻՊ-ն ըստ երևույթին ուսումնասիրում է օրը մեկ վայրկյան հաճախականությամբ, որովհետև մինչ օրս որևէ մեկը, ինչպես սովորաբար նման դեպքերում, այդպես էլ չիմացավ՝ ի վերջո, Պաշտպանն այդ տեսանյութում ի՞նչ էր տեսել՝ քնքշա՞նք, թե՞, այնուամենայնիվ, բիրտ ուժի կիրառում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանն է։
«Ընդդիմությունը, որը մտավ խորհրդարան, մեկ խնդիր ուներ՝ փորձել հնարավորինս կարճ ժամանակում իշխանափոխություն իրականացնել: Փաստ է, որ հիմնականում հենց այդ մանդատն էր տրվել ընդդիմությանը: Այդ նպատակը ենթադրում էր կարճաժամկետ գործունեություն, լավագույն դեպքում՝ միջնաժամկետ, ինչը, սակայն, չհաջողվեց»:
Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, օրակարգում ընդգրկված 27 հարցի փոխարեն քննարկեց 5 հարց՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու իշխանության նախաձեռնությանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը խելոք պետք է գնա խորհրդարան, Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ երիտասարդ տարիքում պատգամավորներ դարձածները, եթե կարծում են, որ իրենք պատմության ուսուցիչ են կամ դասղեկ՝ սխալվում են, իրենց չկայացվածության հետևանքով է նման տպավորություն։