Ո՞նց կարելի է քաղաքական թիմի ղեկավարի խնդրանքը չանել. Աղազարյանը ադեկվատության խնդիր ունի.ԱԺ նախագահ

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն քննարկել ՔՊ խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի վարքը, այն դեպքում, երբ անձամբ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նրա մոտ ադեկվատության խնդիր է նկատել։

Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հարցին պատասխանել՝ շեշտելով.

«Լո՞ւրջ, ես ընդդիմախոս ունե՞մ Հովիկ Աղազարյանի ադեկվատության վերաբերյալ։ NO COMMENT»։

Լրագրողների դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանն ասել է, որ իր դիմաց ագենտներ են եղել, բոլորի «մամաները լացացրել է», Ալեն Սիմոնյանը հեգնեց.

Կարդացեք նաև

«Աստված իմ, ու այդպես 4 անգամ։

Էդ ինքն էր մեզ դրել տուպիկի մեջ, իմ երազանքների մեջ դա ավելացել է՝ ուզում եմ մի օր դա դուք կարդաք, տղերքին խնդրեմ՝ տեսախցիկները ձեզ վրա պահեն, ու ասեմ՝ դե պատմեք»։

Նրա կարծիքով՝ Հովիկ Աղազարյանը պետք է մանդատը վայր դներ այն ժամանակ, երբ նրան խնդրել էր Նիկոլ Փաշինյանը, ինչպես, օրինակ՝ իրեն պարկեշտ պահեց Նարեկ Զեյնալյանը և մյուսները։

«Ինչպե՞ս կարելի է ՀՀ ընտրված ղեկավարի խնդրանքը մերժել, ո՞նց կարելի է։

Հովիկ Աղազարյանը խճճվել էր, ես փորձում էի իրեն օգնել, ինքն իմ սենյակում երկու անգամ եղել է, մեկ անգամ ես եմ հրավիրել, մեկ անգամ՝ ինքը։ Շատ լավ զրուցել ենք, հետո երկրորդ անգամ եկավ, որոշեց աճպարարություն անել, ասաց՝ մեկին վիրավորել եմ, հայհոյել եմ, ասեցի՝ դե լավ, հիմա հայհոյել ես, հայհոյել ես։ Հետո տեսա՝ ինքը շուռ է տվել այն ամենը, ինչ ինձ մոտ խոսել է, ասեցի՝ լավ, եղբայր, ամոթ չէ՞»,- շեշտեց նա։

Հարցին՝ եթե Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դներ, այս ամենից կազատվե՞ր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ կարծում եմ՝ ոչ, որովհետև դրա օրինակներն ունեն։

«Մանդատը գերագնահատում եք, այն ո՛չ փրկում է, ո՛չ էլ։ Հեն ա, մեր ընդդիմադիր գործընկերներից որոշել էին ընտրություններից առաջ գան, մտնեն այստեղ և մանդատի շնորհիվ իրենց անվտանգությունն ապահովեն, ի՞նչ եղավ, ոչ մի բան։

Հովիկ Աղազարյանին սարքել եք բան, բայց նրանից վեր կան նախկիններ՝ շատ ցուցակներ, բա իրենց հանդեպ ինչո՞ւ չեղավ»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս