«Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ անորոշությունների էական ավելացման և դրա ներքո հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր ճշգրտումների պայմաններում կարող են էական ռիսկեր առաջանալ մակրոտնտեսական և գների կայունության ուղղությամբ։ Նման պայմաններում Կենտրոնական բանկը կշարունակի վերջին տարիներին որդեգրած պահանջարկի կարգավորման և գնաճային կայունացման սպասման քաղաքականության հետևողական իրականացումը»: