Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Հայաստանի Հանրապետությունում անցավ պետական մակարդակով առանց առանձնահատուկ միջոցառումների։ Սա, թերևս, անսպասելի չէր, քանի որ իշխող վարչախումբը փորձում է փոխել Ցեղասպանության հարցի վերաբերյալ հանրային ընկալումները՝ դրանից ամբողջությամբ դուրս բերելով պահանջատիրությունը՝ միջազգային ճանաչման, դատապարտման ու վերականգնողական արդարադատության ակնկալիքները։
«Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
«Այն, որ իշխանությունը վաղուց է ուրացել համահայկական օրակարգը, դա բոլորին է հայտնի, որովհետև սկսած Արցախի հարցից, վերջացրած Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել, այլև ակնհայտորեն գնացել է ժխտողական քաղաքականության ուղղությամբ»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ՀՀ-ի համար առաջին հերթին անվտանգային խնդիր է։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործող իշխանություններին անվստահություն հայտնելու գաղափարը մնայուն հարց է, և ըստ նրա՝ փողոցն ու խորհրդարանը պետք է միասին գործեն։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայ Առաքելական եկեղեցին հարձակման ենթարկվում, ինչպես է ոտնահարվում պատմական հիշողությունը, ինչպես են խզվում կապերը նրանց հետ, ովքեր դարեր շարունակ դաշնակիցներ և ընկերներ են եղել»,- իր հայտարարությունում նշել է Զատուլինը։
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն ուշագրավ արտաքին քաղաքական հայտարարություն տարածեց՝ ճանաչելով Պաղեստինը՝ որպես պետություն։ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:
«Ցավոք սրտի, Ցեղասպանության մասին պետք է խոսենք ոչ թե անցյալով, այլ ներկայով»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Զարեհ Սինանյանը շատ ինքնահավան մի մարդ է, որը կարծում է, թե ամեն ինչ գիտի, բայց ոչինչ չգիտի, և նույնիսկ չգիտի, թե որն է իր պաշտոնը: Նա կարծում է, թե իր պաշտոնը Փաշինյանին պրոպագանդա անելն է՝ մինչդեռ Սինանյանը ՀՀ քաղաքացիների հարկերից աշխատավարձ է ստանում, որպեսզի բարելավի Հայաստանի և Սփյուռքի կապերը. դա է իր պաշտոնը»:
«Իմ ամուսինը 1193 թվականին թուրքի ձեռքով է զոհվել, հիմա ես ո՞նց գնամ նրանց հետ ապրեմ»,- այսօր Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված բնակիչներից մի կին:
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ադրբեջանական հերթական սադրանքից հետո Հայաստանի իշխանություններին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը։