Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ՀՀ-ի համար առաջին հերթին անվտանգային խնդիր է․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ՀՀ-ի համար առաջին հերթին անվտանգային խնդիր է։

Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կառավարության վերջին նիստերից մեկում կառավարության անդամներն ընդունեցին, որ տգետ են․

«Դա է ճշմարտությունը։ Երբ ասում են, որ մինչև 1939թ․ Ցեղասպանության հարց չի եղել, ցեղասպանություն տերմինն  ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946թ․ դեկտեմբերի 9-ի բանաձևով՝ որպես մարդկության դեմ գործած հանցագործությունների դատապարտելի արարք։ Հետևաբար, 1939թ․ ոչ ոք չէր կարող դրանով զբաղվել։ Աշխարհը ցեղասպանություն տերմինով սկսել է զբաղվել 1946 թվականից․․․ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միշտ պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում՝ որպես առաջնահերթություն։

Բացի բարոյական խնդիր լինելուց, սա առաջին հերթին անվտանգային խնդիր է, անվտանգային ռազմավարական խնդիր է։ Այնպես, ինչպես հրեաներն են Հոլոքոստի հարցը շարունակում միջազգային օրակարգում պահել՝ որպես իրենց իսկ պետության և հրեականության անվտանգային հարց, նույնը՝ մենք։ 10 միլիոնից ավելի աշխարհասփյուռ հայերի համար սա միավորող, համատեղ պայքարի տանող խնդիրներից մեկն է»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930