Առանձին բլոկով իրականացնում են թուրքական, առանձին բլոկով՝ ադրբեջանական նախապայմանները․ Աբրահամյան

«Այն, որ իշխանությունը վաղուց է ուրացել համահայկական օրակարգը, դա բոլորին է հայտնի, որովհետև սկսած Արցախի հարցից, վերջացրած Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել, այլև ակնհայտորեն գնացել է ժխտողական քաղաքականության ուղղությամբ»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առանձին բլոկով իրականացվում են թուրքական նախապայմանները, առանձին բլոկով՝ ադրբեջանական, և, բնականաբար, այս իրավիճակում էլ տեսնում ենք, որ սա ոչ միայն չի բերում իշխանության խոստացած խաղաղությանը, այլ շատ ավելի խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետությունը»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների խնդրին՝ նա շեշտեց, որ տարբեր տվյալներով նրանց թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է․ «Այնտեղ կային նաև բռնի անհետացման տասնյակներով դեպքեր, և այդ մարդկանց հարազատներն այսօր բավականին ակտիվորեն պայքարում են, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանան այս թեման ոչ միայն միջազգայնացնել, այլև հասնել նրան, որ Ադրբեջանն իրական թիվը հաստատի։ Որ թեմայից խոսում ենք՝ ՀՀ դիրքորոշումը որևէ ձևով հայության մոտեցումները չի արտահայտում։ Այս զիջողականությունը հարված է հասցնում Հայաստանի կենսական շահերին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930