
Ցեղասպանության ճանաչման շղթան չի կոտրվել քանի մենք հիշողություն ունենք․ Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործող իշխանություններին անվստահություն հայտնելու գաղափարը մնայուն հարց է, և ըստ նրա՝ փողոցն ու խորհրդարանը պետք է միասին գործեն։
Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով՝ մոտ 18 հազար մարդ է մասնակցել Սրբազան շարժման «Չենք վստահում» ակցիային։
«Այսքան ոչինչ վիճակի են հասցրել, որ մենք մեր երկրի ներսում պայքարում ենք Ցեղասպանությունը ժխտելու դեմ»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշեց, որ Սրբազան շարժումը կոնկրետ գործողությունների ծրագիր ունի․ «Իշխանություններին հարցրեք՝ մենք ի՞նչ ենք անում, մանրամասն կպատասխանեն»։
Հարցին՝ նախկին իշխանությունների ստվերն իրեն խանգարե՞լ է, նա բացասական պատասխան տվեց և նշեց, որ որևէ մեկը չի կարող իրեն խանգարել։
Նա չի կարծում, որ Ցեղասպանության ճանաչման շղթան կոտրվել է․ «Խուլիգանական, դավաճանական և ուրացողական մի խումբ պարզապես ուզուրպացրել է Հայաստանում իշխանությունը և փորձում է կամակատար հարճի պես կատարել բոլոր հրահանգները՝ անկախ նրանից՝ դա ինչ գին է պահանջելու մեր պետության, ժողովրդի համար։ Ցեղասպանության ճանաչման շղթան չի կարող կոտրվել, քանի մենք հիշողություն, մղում ու ձգտում ունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում