Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների սեփականատերերի փոխարեն՝ բյուջեի հարկային եկամուտների 3,1 տոկոսը կառավարությունը տալու է բանկերին՝ եկամտային հարկի սպասարկման նպատակով։ Սա է պատճառը, որ բանկերն այդքան հետաքրքրված են այս ծրագրով և հանդիսանում են ծրագրի առանցքային շահառուներից մեկը։ Պետական բյուջեի հաշվին հսկայական գումարներ են մտնում բանկեր, որոնք ամբողջությամբ ապահովագրված են կորուստներից։ Ու այդպես՝ ոչ թե մեկ կամ երկու, այլ՝ տասնյակ տարիներ։
«Մեզ ասում են՝ դրսի ցորենն էժան է, ձեր ցորենը մեզ պետք չէ: Այստեղ ո՞ր գյուղը մտնես ու մոտենաս ֆերմերին, որ այդպիսի խնդիր չունենա: Միայն իմ տանը հիմա 30 տոննա ցորեն ունեմ ամբարում լցված: Ես դա ի՞նչ եմ անելու, որ չփչանա, ու կարողանամ իրացնել: Եթե չկարողանամ իրացնել, ստիպված եմ լինելու ամբողջ տարվա աշխատանքս ջուրը թափել: Այս դեպքում միայն մեկ լուծում է մնում՝ այդ ամբողջ ցորենը դարձնել անասնակեր: Ափսոս չէ՞՝ այդ ամբողջ բերքը տանենք-լցնենք անասունների դիմացը»:
Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտը հարկադրաբար լքած ու Հայաստան եկած արցախցի մեր հայրենակից Գևորգ Խանումյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ սահմանն անցնելուց հետո ինքը ֆինանսական որևէ աջակցություն չի ստացել կառավարությունից:
Մինչև իշխանության գալը կտրականապես դեմ լինելով պարտքերին կամ գոնե այդպես ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո անշեղորեն ավելացրել է Հայաստանի պետական պարտքի բեռը։ Նախկին որևէ իշխանության ժամանակ պետական պարտքն այդպիսի արագացված տեմպով չի աճել, ինչպես վերջին հինգ տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ եթե Հայաստանի կառավարությունն Արցախից բռնի տեղահանված արցախահայությանը ճանաչում է որպես փախստական, ապա նշանակում է, որ նրանք ՀՀ քաղաքացի չեն, քանի որ փախստական կարող է ճանաչվել միայն օտարերկրացի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով բռնի տեղահանվել է իր երկրից, ենթարկվել սոցիալական կամ ռասայական հետապնդման։
Խոստացած բնակելի թաղամասի շինարարությունը դեռ ավարտին չի հասել: Բնակիչներն էլ համբերությամբ սպասում են Կառավարության հերթական խոստման կատարմանը: Շուռնուխի բնակչուհի Նարինե Խուրշուդյանն ամուսնու հետ ապրում է հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Շուռնուխում, մի փոքր տնակում:
Երբ առաջին անգամ պետական պաշտոնյան չի կատարում իր վրա դրված պարտավորությունները, աշխատում են ներողամիտ լինել։ Երկրորդ անգամ չկատարելու դեպքում, սովորաբար նկատողություն են հայտարարում, երրորդ անգամ՝ խիստ նկատողություն։ Չորրորդ անգամ կրկնվելու դեպքում հեռացնում են աշխատանքից։
Վարկային միջոցների տեսքով ամեն տարի կառավարությունը հարյուր-միլիոնավոր դոլարներ է ներգրավում պետական բյուջե։ Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման առաջնային աղբյուրը հենց վարկային միջոցներն են։ Այդ գումարներով պիտի իրականացվեն նպատակային տարբեր ծրագրեր, հիմնականում՝ ենթակառուցվածքների ոլորտում, բայց շատ հաճախ չեն կարողանում իրականացնել, ձախողում են։ Վարկային ծրագրերի կատարողականը շատ ցածր է։ Բայց սա ոչ առաջին, և ոչ էլ, հավանաբար, վերջին […]
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպատան դիվանագիտական ծառայողները, այսինքն՝ դիվանագիտական անձնակազմի այն անդամները, որոնք ունեն դիվանագիտական աստիճան, վարորդական վկայական ստանալիս ազատված են պետական տուրքից։
Երեկ Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) նոր ռեկտոր ընտրեց՝ պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին:
ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է երկու կասկածելի նախագիծ, որոնք ենթադրում են խոշոր չափի գումարների ծախս և որոնցից յուրաքանչյուրի նպատակը լավագույն դեպքում ներկայացված է ընդամենը մեկ՝ որևէ հստակ բացատրություն չտվող նախադասությամբ։