Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ծառայողների վարորդական վկայականների պետտուրքը կվճարի ՀՀ կառավարությունը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպատան դիվանագիտական ծառայողները, այսինքն՝ դիվանագիտական անձնակազմի այն անդամները, որոնք ունեն դիվանագիտական աստիճան, վարորդական վկայական ստանալիս ազատված են պետական տուրքից։

Քանի որ ԱՄՆ-ում առկա է նման կարգավորում, ուստի, Հայաստանի կառավարությունը որոշել է փոխադարձության հիմքով Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական աստիճան ունեցող անձանց ևս ազատել վարորդական իրավունքի համար վճարվելիք պետական տուրքից։

Այդ տուրքը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների փոխարեն՝ կվճարի Հայաստանի կառավարությունը։

Նշենք, որ Կառավարության ընդունած որոշման մեջ չկա հստակ արձանագրում, թե խոսքը քանի վարորդական վկայականի տրամադրման մասին է լինելու, և Կառավարության պահուստային ֆոնդից որքան գումար է ուղղվելու այդ նպատակին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս