ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ տեղի է ունեցել ցույց՝ արքեպիսկոպոսներին և Սամվել Կարապետյանին ազատելու պահանջով
Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել հանրային բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականության։ Մասնակիցներն արտահայտել են իրենց անհամաձայնությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ պահանջել անհապաղ ազատ արձակել բանտարկված հոգեւորականներին եւ գործարար Սամվել Կարապետյանին։

նչպես տեղեկացրել է «Московский комсомолец»-ը, միջոցառմանը մասնակցել է մոտ 100 մարդ, հիմնականում՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։ Ցուցարարները նշել են, որ պաշտոնական Երեւանի ներկայիս քաղաքականությունը քաոս է սերմանում հասարակությունում, թունավորում է հանրային գիտակցությունը եւ արհեստական պառակտում մտցնում հայ ժողովրդի շրջանում։
Մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել բանտարկված կրոնական գոծիչների վիճակին։ Ցուցարարները կոչ են արել Հայաստանի բնակիչներին չտրվել կառավարության սադրանքներին եւ պահպանել միասնությունը ներկա բարդ քաղաքական պայմաններում։

