Հունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո
Հունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին օգնելու համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր X սոցիալական ցանցի էջում։
Սիյարտոն իր սոցցանցերի գրառմանը կցել է Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ լուսանկար։ Գրառման համաձայն՝ Սիյարտոն Ռաջիին ասել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը համապատասխանում է Հունգարիայի ազգային անվտանգության շահերին, իսկ Լիբանանի կայունությունը դրան հասնելու բանալին է։
«Մենք Եվրոպական խաղաղության հիմնադրամի մեր բաժինը չենք օգտագործի Ուկրաինային զինելու համար։ Դրա փոխարեն մենք 1.5 միլիոն եվրո կուղղորդենք Լիբանանի զինված ուժերին աջակցելու համար», – գրել է Սիյարտոն։

