Եվրոպան հիվանդ է, դաշնային միության մասին նախագիծը` ձախողված. դը Գոլ

Դաշնային միության մասին եվրոպական նախագիծը մեծ սուտ էր և ձախողում։ «ԲՐԻԿՍ-Եվրոպա» սիմպոզիումի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության հիմնադրամի նախագահ Պիեռ դը Գոլը։

«Եվրոպան հիվանդ է, իսկ Եվրոպայի դաշնային միությունը ձախողում է և մեծ սուտ: Դա գլխավորում է Եվրոպական հանձնաժողովը՝ իր ազատատենչ գաղափարախոսությամբ և հրահանգներով»,- նշել է նա։

Քաղաքական գործիչը նաև նշել է Ուկրաինայում պատերազմ հրահրելու գործում Եվրոպայի և ՆԱՏՕ-ի դերը:

«Մենք պետք է միասնաբար և ուս ուսի ձգտենք չբորբոքել այս իրավիճակը, որը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի», – կոչ է արել նա:

Ըստ Պիեռ դը Գոլի` Եվրոպան կկորցնի իր ազդեցությունը համաշխարհային քաղաքականության մեջ, եթե չվերականգնի Եվրոպայում ազգերի քաղաքական ինքնավարությունն ու ազատությունը»:

«ԲՐԻԿՍ-Եվրոպա» ձևաչափով միջազգային սիմպոզիումին մասնակցում են խորհրդարանականներ, հասարակական գործիչներ, փորձագետներ և գիտական հանրության ներկայացուցիչներ ԲՐԻԿՍ երկրներից և Եվրոպայից:

Տեսանյութեր

Լրահոս