Թրամփը խոստացել է Թաիլանդին օգնել Կամբոջայի հետ խաղաղության գործընթացում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թաիլանդի վարչապետ Խուն Մանեթի հետ հեռախոսազրույցում խոստացել է Թագավորությանն օգնել Կամբոջայի հետ խաղաղության գործընթացում։ Այս մասին հայտնել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։

Թաիլանդի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Թագավորությունը հավատարիմ է խաղաղությանը, սակայն Կամբոջան պետք է պատասխանատվություն ստանձնի սահմանային երկու կետերում իրավիճակի էսկալացիայի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Թաիլանդին այդ խնդիրը Կամբոջայի հետ քննարկելու հարցում։

Ավելի վաղ Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Կամբոջան խախտել է խաղաղության համատեղ հռչակագիրը՝ ականներ տեղադրելով Թաիլանդի տարածքում, ինչի հետևանքով նոյեմբերի 9-ին զինվորականներ են զոհվել։

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:

Տեսանյութեր

Լրահոս