Մինչ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում պայքարում է ազդեցության հավելյալ մակարդակի համար, շարունակելով բարձրաստիճան ինտենսիվ այցերը՝ հատկապես Հայաստանի Հանրապետություն, իրանական կողմը ևս «ձեռքերը ծալած» չի նստում։
Իրանը հրաժեշտ տվեց օրերս Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրանց մի շարք ուղեկիցներին։
Հայաստանի շուրջ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է թանձրանում նախօրեին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ադրբեջանա-իրանական սահմանին հանդիպումից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանմամբ և դրանից բխող հնարավոր մերձավորարևելյան զարգացումներով։
Հայաստանի շուրջ դրամատիկ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին առաջիկայում ուշագրավ հանդիպում է սպասվում։ Նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռաիսիի հետ։ 168․am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ-իրանական սահմանին։