ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի գործող իշխանություններն արտաքին ուժերի կողմից ֆինանսավորված և հեղաշրջմամբ իշխանությունը զավթած ուժեր են, որոնք որևէ աղերս չունեն հայկականության հետ:
«La Repubblica»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը, ինչը լուրջ մտահոգության առիթ է: Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանն ինքն է հեռանում մեր տարածաշրջանից. «Մի օր կարող ենք արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ: Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ ռուս խաղաղապահների հսկողության տակ, նրանց հսկողության տակ չէ. երկու պատճառ կարող է լինել՝ կա՛մ ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ, կա՛մ չի ուզում, երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը սատարում է ՀՀ իշխանություններին ոչ թե նրա համար, որ վերջիններս ժողովրդավար են, այլ պարզապես ԱՄՆ-ը տեսնում է հնարավորություն՝ նրանց միջոցով լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրները:
«Ես այդ օրվա քաղաքացու պատկերն այսպես կարող եմ տեսնել՝ ծակ «դուխով» գլխարկով, որովհետև մարդիկ սկսել են վատ ապրել, մաշված կոշիկներ ու շորեր, որովհետև ամեն ինչ թանկացել է, մրսող քաղաքացի, որովհետև հոսանքն ու գազն է թանկացել, և ունեցել ենք հազարավոր զոհեր: Մենք տեսնում ենք կորուստ ունեցած, ցավով, դժբախտության ու սթրեսի մեջ ապրող, ծակ «դուխով» գլխարկով դժբախտ ու դժգույն քաղաքացու: Այ, դա են իրենք բերել այս 5 տարվա ընթացքում»: