«Բա էդ ո՞նց եղավ, որ տարածաշրջանում ամենաազդեցիկն էին, բա ո՞նց եղավ, որ միջմարտական դիրքի գրավման համար անմարտունակ բանակի 71 զինվորի ու սպայի պարգևատրեց «Մարտական խաչով»: 3 նախագահները միասին վերցրած՝ այդքան «Մարտական խաչ չեն շնորհել»…Այնպես որ լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող դեռ մնա…»,-ասաց 3-րդ նախագահը:
«Տղե՛րք, տպավորություն է ստեղծվել, որ տվել եք ձեր համաձայնությունը մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման: Մի՛ արեք այդպես, ես հավատացի այն ամենին, ինչ այստեղից դուք մեզ փորձեցիք ասել և ասեցիք: Մի՛ հարամեք ձեր իսկ մատուցած մատաղը: Մատաղը պետք է ընդունելի լինի, ոչ թե հարամվող»:
ՀՀ առաջին նախագահը բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշեց, որ հիմա դրա ժամանակը չէ: Սակայն հակիրճ նա նշեց, որ ելք միշտ կա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ապա ըստ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին հարցման, քաղաքացիներն այսպես կքվեարկեն քաղաքական ուժերի օգտին․
«Հայաստանում առանց արմատական ընդդիմության հնարավոր չէ ու չի կարող լինել իշխանափոխություն»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով իշխանությունների, մերձիշխանական անձանց, կուսակցությունների, արևմտամետ և հակառուսական շրջանակնների կողմից արմատական ընդդիմությանը թիրախավորելը, նրանց կողմից տարածվող այն լոզունգները, թե Հայաստանում հնարավոր է հասնել իշխանափոխության միայն այն դեպքում, եթե նախկին իշխանությունները և նրանց […]
«Մերոնք ամբողջապես տրվել են այդ խաղին՝ դարձել հակառուսական, միայն թե Արևմուտքն իրենց աջակցի։ Սրանք իրենց բրնձային քաղաքականությամբ ուղղակի մակերես են։ Այս իշխանությունը մակերեսի իշխանություն է, խորքային ոչինչ չունի։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է հնարավոր, որ դու անընդհատ գնաս զիջումների, երբ ունես հարյուրով գերիներ, արժանապատվության կորուստ, քո տարածքից 300 քառակուսի կիլոմետր տրված է, երբ քո հակառակորդը քո երկրում է, ի՞նչ խաղաղության մասին կարող ես խոսել»։
Օրեր առաջ Ֆեյսբուքում և մամուլում տարածվել էր Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հայտարարությունն այն մասին, որ իբր իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը, ծեծի է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքում:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվությունը, որը ներկայացնում և պատգամավորների հարցերին պատասխանում էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Փաշինյանի խմբագրած թերթը քսան տարի շարունակ տպագրել է հետևյալ սկզբունքը՝ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, միաժամանակ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպական։ Սա պարզ և բոլորին հասկանալի բանաձև է։ Եթե ուզում ես գործոն լինել, չպետք է լինես որևէ մեկի ենթական, ստրուկը կամ ֆանատը, պիտի արժանապատիվ կեցվածք ցուցաբերես»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է: