«Պարզ է, եթե իրենք նույն ուղիով շարունակեն, հայտնվելու են սխալ ճամբարում, դրա համար այս պահին փորձում են մի ճամբարից ուղղությունը փոխել մեկ այլ ճամբար։ Սակայն սա չի նշանակում, որ ունեն հստակ վեկտոր կամ հիմնական ռազմավարություն»։
Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե այս ամենն ինչով կարող է ավարտվել։ Սակայն, ըստ նրա՝ չես կարող ունենալ հարևան, նման հզոր խաղացող, որից ունես այդքան մեծ կախվածություն, և հանկարծ մտնես ինչ-որ խաղերի մեջ։
«Իհարկե, չեմ կարող պնդել, բայց հավանականությունը, որ կաշառք կարող է լինել, շատ մեծ է՝ կաշառքը չի կարող լինել զուտ գումարի տեսքով։ Կարող է լինել խոստում էներգետիկայի ոլորտում, ծրագրերում ընդգրկել ընկերություններին և այլն։ Այսինքն՝ երբ չկան միջնորդներ, նման առաջարկներ բանակցություններում անելն ավելի հեշտ է»
«Ռուսական կողմում կա ընկալում, որ այդ կայսրությանն այսօր ավելի շատ է վտանգում Փաշինյանը և ոչ թե՝ Ալիևը… Ռուսները հո ապուշ չե՞ն, չե՛ս պլստալու, երբ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում հաղթած դուրս եկավ։ Ոչ Բորելն է գալու ձեզ օգնի, ոչ էլ Միշելին եք հասցնելու զանգել։ Լինելու ենք մենք ու մեր այլընտրանքը, որն ինձ թվում է՝ սխալ է»,- նշեց բանակցային գործի մասնագետը։
«Մեր տարածաշրջանում նման բան չկա, և ես չգիտեմ, թե ինչի վրա է հույսը դրել պարոն Փաշինյանը։ Այսինքն՝ երևի հույսը դրել է նրա վրա, որ ամենակարևորը, որ այս տարածքը պահպանվի, և ինքն իր իշխանությունը պահի, իսկ մնացածը կերևա։ Սա նա բնակչությանը վաճառում է որպես հավերժական խաղաղության լուծում և այլն, բայց նման բան չկա։ Պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանում դու պիտի քո անվտանգության դիլեմայի խնդիրը լուծես, որպեսզի կարողանաս զսպես»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է: