168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը նշեց, որ Կարմիր Շուկայի ամբողջ բնակչության գտնվելու վայրի մասին տեղյակ են: Տեղեկություններ ունեն նաև Կարմիր Շուկայում հաշվառված, սակայն այլ բնակավայրերում ապրող մարդկանց ճակատագրի մասին։
Տելեգրամյան մի շարք ալիքներ գրում են, որ այսօր ժամը 03:25-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները 3 հետախուզական անօդաչու թռչող սարք են գործարկել։
«Ի՞նչ կարող ենք անել, կրակոցների դեպքում, ապաստարաններ ունենք, երեխաներին տեղափոխում ենք ապաստարան։ Աշակերտներն արդեն նման դեպքերում ինքնակազմակերպվում են, այսինքն՝ ամեն վայրկյան ամեն ինչի պատրաստ են, և սա լավ է»,- նշեց Էդիկ Բադասյանը։
Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ արձակած կրակոցներին:
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։