Կրակոցների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը․ Արցախի ՊՆ

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031