Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների ու Արցախից բռնի տեղահանված արցախահայերի հարցը նույն տրամաբանության մեջ դիտարկելը սխալ է։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունից՝ 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու և արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին։
«Վալդայ» ակումբի նիստում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի և Նովոռոսիայի բնակիչները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ունեն ինքնորոշման իրավունք։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է։
Եվ քանի որ նա այդ մասին խոսում է «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում՝ տասնյակ թիկնապահների զգոն հայացքի ներքո, որևէ մեկը չի ընդհատում ու հանուն ճշմարտության չի ուղղում՝ ասելով, որ նույն այդ ժամանակահատվածում պատմական ժանրին են վերագրվել նաև «Արցախ», «Արցախի մեր հայրենակիցներ», «Արցախի ինքնորոշման իրավունք», «հայկական երկու հանրապետություններ» արտահայտությունները։ Ու նաև այդ լռության պատճառով Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր անհոգնել ընթացքը նաև Հայաստանի Հանրապետությունը պատմական ժանրին վերագրելու ուղղությամբ։
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե երբ հասկացավ, որ իր նախընտրական ծրագիրը չի աշխատում, ինչո՞ւ չգնաց նոր ընտրությունների, ասաց, որ այս տեսակետը չի կիսում, քանի որ իրենց նախընտրական ծրագրում գրված է, որ նվազագույն կենսաթոշակը պետք է համապատասխանի պարենային նվազագույն զամբյուղին։
168.am-ն ասուլիսում ներկայացրեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որը պատգամավորը տրամադրել էր խմբագրությանը։
Եթե ինչ-որ մեկը գալիս ու ասում է՝ ես բանակցությունները սկսում եմ 0-ական կետից, իմ կետից, այդ պահից սկսած ցանկացած տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրում է նման ցնդաբանություն ասողը: Հետևաբար, երեկվա նրա 3.5 ժամանող խոսույթն անիմաստ էր
Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում, և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։
«Հանուն հայկական շահի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունը, եթե պետք է, պետք է անգամ գնա նաև պատերազմ հայտարարելու, որովհետև այսօր խոսքը ոչ թե ինչ-ինչ կուսակցական շահերի, այլ Հայաստանի գոյության մասին է»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ շեշտելով՝ դա անհրաժեշտ է, որովհետև ցանկացած անվտանգային մարտահրավեր հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտությամբ, ինչի մասին խոսում է այս իշխանությունը։
«Ապագա Հայկականը» և «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս Արցախից տեսակապով միացավ «Ապագա Հայկականը» նախաձեռնության կազմակերպած համաժողովին:
«Դա կլինի ամենախայտառակ զիջումը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում անցակետ և տեսահսկող սարք տեղադրելու մասին խոսակցություններին:
«Անընդհատ այս վարքագիծը տանել, գնալ զիջումների՝ անընդունելի է: Պարզ է՝ լավ հետևանքների չի բերի: Այո, պետք է անել ամեն ինչ, որ որոշակի լարվածության մեղմացում լինի, բայց ոչ ի հաշիվ Արցախի ինքնորոշման»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը:
«Այն, ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահ Ալիևը՝ մյունխենյան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դավադիր, կապիտուլյացիոն ելքը, որն ըստ էության, հետևանք է այն բանի, որ այսքան ժամանակ ՀՀ գործող իշխանությունը փորձում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր հայ ժողովուրդը հաշտվել է այն դառը իրականության հետ, որ մենք կորցրել ենք Արցախը կամ Հայաստանը, հայ ժողովրդին պաշտպանելու կարողությունը»:
«Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանության որդեգրած վարքագիծը հակասում է նախընտրական ծրագրերին, Կառավարության ծրագրի դրույթներին:
«Նախորդ հերթական նիստերից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրական տեղաշարժեր չունենք, անվտանգության համակարգում շարունակվում են նույն մարտահրավերներն ու սպառնալիքները, շարունակվում է ՀՀ իշխանության անձեռնահաս վարքագիծը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Բազմիցս խոսվում է այն մասին, որ մենք պետք է ընդգծենք Արցախի ինքնորոշման իրավունքը: Պետք է երբեք չմոռանանք, որ անկախ անկախության ձեռքբերման հիմքերից՝ Արցախն արդեն իսկ գոյություն ունի՝ որպես պետություն: Պատկերավոր ասած, եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը, միևնույն է, պետությունը երբ առաջանում է, դա պատմական փաստ է»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Մենք արցախցի՛ ենք, մենք նահանջող չե՛նք, փորձում ենք հաղթահարել այս ծանր իրավիճակը, որը, կարծում եմ՝ ստացվում է»,- 168am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը: Արցախը ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ է: 120 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, զրկված են ազատ տեղաշարժվելու, կրթվելու, բավարար սնվելու հնարավորությունից:
«Այս ամենին իշխող քաղաքական ուժի ղեկավարն արդեն արձագանքել է, երբ հայտարարում էր, որ, եթե խաղաղության պայմանագիր ստորագրենք, այսինքն՝ հարցի պատասխանն իշխանությունն արդեն տվել է, այսինքն՝ չկա երաշխիք, որ 7 օր հետո պատերազմ չի լինի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենց բոլոր հանդիպումները Բրյուսելում վկայում են մեկ բանի մասին՝ Փաշինյանը բրյուսելյան իր հանդիպումների տրամաբանության մեջ բանակցել է՝ բացառապես հաշվի չառնելով Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը։