Ինքնորոշումը միշտ էլ նկատի է առնվել Ադրբեջանի տարածքային ամողջականության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե երբ հասկացավ, որ իր նախընտրական ծրագիրը չի աշխատում, ինչո՞ւ չգնաց նոր ընտրությունների, ասաց, որ այս տեսակետը չի կիսում, քանի որ իրենց նախընտրական ծրագրում գրված է, որ նվազագույն կենսաթոշակը պետք է համապատասխանի պարենային նվազագույն զամբյուղին։
«Ես իմ խոսքում ասացի, որ մենք իրականացնում ենք այդ ծրագիրը և դե ֆակտո արդեն իրականացնում ենք։ Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ միջին կենսաթոշակը պետք է համապատասխանի սպառողական զամբյուղին։
Մեր նախընտական ծրագրում գրված է, որ՝ այո, նաև ինքնորոշում, նաև անջատում՝ հանուն փրկության, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության օրակարգը որևէ բանով սրան չի հակասում։ Այսօր շատ խոսեցի ինքնորոշման մասին, ինքնորոշումը միշտ էլ նկատի է առնվել, և դա ապացուցվում է փաստաթղթերով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում