Պարզ է` Արցախում այս ամենը լավ հետևանքների չի բերելու. Արծվիկ Մինասյան

«Եթե անգամ նվազագույն ինչ-որ հարցեր են փորձում լուծել՝ դա չպետք է դիտարկվի այն գլոբալ համատեքստում, որ Արցախ-Ադրբեջան երկխոսություն է գնում, մանավանդ որ, ադրբեջանցիների կողմից մասնակիցների հայտարարությունները ի սկզբանե թիրախավորում են՝ ձևակերպելով,  որ դա հնարավորություն է՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների հետ: Եթե այսպիսի բառապաշարը դառնում է  վարքագիծ, նորմատիվ, նշանակում է, որ միջազգային հանրությունն ընկալելու է  այդպես: Ամեն ինչ պետք է անեն Արցախի իշխանությունը, արցախահայությունը, որ երբեք, նույնիսկ նվազագույն հումանիտար խնդիրներ լուծելու համար որոշակի կոնտակտ չդառնա Ադրբեջանի ներքին հարցի շրջանակում ինչ-որ կարգավորմանն ուղղված գործողություն»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին ռուս խաղաղապահների կենտրոնակայանում արցախցիների և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած հանդիպմանը:

Պատգամավորը գնահատմամբ,  եթե Արցախի գործող իշխանությունն ունենար կամք, վճռականություն, այս օրը չէր լինի:

«Անընդհատ այս վարքագիծը տանել, գնալ զիջումների՝ անընդունելի է: Պարզ է՝ լավ հետևանքների չի բերի: Այո, պետք է անել ամեն ինչ, որ որոշակի լարվածության մեղմացում լինի, բայց ոչ ի հաշիվ Արցախի ինքնորոշման»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս