«Մենք պետք է ճանաչենք երկրի իրավունքը՝ ահաբեկչությունից պաշտպանվելու». Միրզոյանը՝ Պակիստան-Հնդկաստան սրացման մասին

«Ստիպված պետք է արձանագրեմ մեկ բան, որը մի կողմից՝ հանրահայտ փաստ է, մյուս կողմից՝ պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել, որ տրամադրություններս չընկնի։

Այդ փաստը հետևյալն է՝ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ընդդիմության հայտարարությունների վերաբերյալ, որոնք ասում են, թե իշխանությունն Արցախի լուծարման փաստաթուղթն օգտագործում է, որպեսզի քողարկի Պրահայում իր կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստը։

Նա խորհուրդ տվեց կարդալ Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ գլուխը՝ «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների» վերաբերյալ։

«Այստեղ հստակ ասվում է, որ մասնակիցները պարտավոր են հարգել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները, մշտապես գործելով ըստ ՄԱԿ կանոնադրության միջազգային և տարածքային ամբողջականության վերաբերվող նորմերի։ Այս նույն հիմնարար սկզբունքը՝ Ալմա Աթայի հռչակագրին համահունչ, արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հայտարարության մեջ։ Նույն սկզբունքը նաև արտահայտված է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված և ուժի մեջ մտած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ»,- շեշտեց նախարարը։

Կարդացեք նաև

Խոսելով Հնդկաստան-Պակիստան լարվածության մասին, Արարատ Միրզոյանն ասաց՝ տեղի է ունեցել ահաբեկչություն, ինչին Հայաստանն արագ արձագանքել ու դատապարտել է։

«Իրեն քաղաքակիրթ համարող որևէ պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ մենք պետք է ճանաչենք երկրի իրավունքը՝ պաշտպանվելու ահաբեկչությունից»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս