Նիկոլն ու Ալիևը սինխորնացված աշխատում են` երկուսն էլ դեմ են հայի իրավունքներին. Մինասյան

«Այն, ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահ Ալիևը՝ մյունխենյան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դավադիր, կապիտուլյացիոն ելքը, որն ըստ էության, հետևանք  է  այն բանի, որ այսքան ժամանակ ՀՀ գործող իշխանությունը փորձում է  թե՛ մեր, թե՛ միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր հայ ժողովուրդը հաշտվել է այն դառը իրականության հետ, որ մենք կորցրել ենք Արցախը կամ Հայաստանը, հայ ժողովրդին  պաշտպանելու կարողությունը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, թե սա սինխրոնիզացված վարքագիծ է:

«Մեկը Հայաստանի ներսում իր իշխանությունը պահելու համար գործողություն է անում, մյուսը՝ Ալիևը, միջազգային հանրությանը և իր երկրի ներսում իր դիրքերն ամրապնդելուն ուղղված գործողություն է անում: Ո՞վ է Փաշինյանը, որ, օրինակ, պետք է ստորագրի Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին: Ի՞նչ իրավասություն ունի: Հիմա, երբ ձեռքերը լվում, ասում է՝ թող Արցախը երկխոսի, հարց է առաջանում՝ բա դու ո՞վ էիր, որ այն ժամանակ ստորագրում էիր դա: Ո՞վ էիր, որ կյանքի երկու կարևոր ճանապարհներից մեկը հանձնում էիր, մյուսն էլ փոխանցում էիր այլ մեխանիզմով: Բայց թողնել անպաշտպան Արցախին գայլային այդ ոհմակների մեջ և հիմնավորել, որ Արցախն է որոշելու՝ ինչպես շարժվի առաջ, նշանակում է՝ կրկնակի, եռակի դավաճանություն գործել»,- նշել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս