Իշխանության վարքագծում բացակայում է Արցախի իրավունքի սկզբունքը. Արծվիկ Մինասյան
«Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանության որդեգրած վարքագիծը հակասում է նախընտրական ծրագրերին, Կառավարության ծրագրի դրույթներին:
«Ամեն ինչի հիմքում ինքնորոշման իրավունքն է, որից հրաժարվում է այսօրվա իշխանությունը, և իրենց գործողությունը դառնում է ընդամենը ժամանակ ձգել՝ ոչ թե մեր օգտին, այլ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելու համար: Տարածաշրջանում այսօրվա խառնաշփոթ պայմաններում մեր վիճակն էլ ավելի վատթարացնելու պայման է ստեղծվում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը: