«Չեմ կարծում, որ այդ այցում ուրախության մթնոլորտ լիներ, որովհետև աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, տասնյակ-հազարավոր զոհեր են եղել, ի՞նչ ուրախության մասին կարող է խոսք լինել։ Հա, քաղաքական ժպիտներ, կարող է, եղել են, բայց չեմ կարծում, որ դրան պետք է քաղաքական բովանդակություն տալ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատասխանելով մեր բարձրացրած հարցերին, նախ հիշեցրեց, որ մինչև երկրաշարժն էլ ասել է, որ ամռանը Թուրքիայում սպասվում են ընտրություններ, և ընտրությունների շեմին Էրդողանն ամեն ինչ անելու է, որպեսզի այլ հարցերով «գլուխը խառը» չլինի և ամբողջ թիմով կենտրոնանա միայն ընտրությունների վրա։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելուն, ասաց, որ ըստ էության այս քայլը հումանիտար շարժառիթ ունի։
«Գիտեք՝ սա ինչի՞ է նման, երբ 1944 թվականին ստեղծվեց ՄԱԿ-ը, բոլոր երկրները, որոնք ավտոմատ հարեցին ՄԱԿ-ին, պատերազմ հայտարարեցին Ֆաշիստական Գերմանիային, Թուրքիան էլ դարձավ ՄԱԿ-ի անդամ, պատերազմ հայտարարեց Գերմանիային, սակայն որևէ ռազմական գործողության չմասնակցեց։ Իսկ մնացածը ողորմության, քաղաքական բոբիկության դրսևորում է, ասել, թե երկրաշարժի ժամանակ Թուրքիան մեզ օգնել է, մենք էլ իրենց օգնենք»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։
«Ես սովորաբար չեմ մեկնաբանում ՔՊ-ականների, այդ թվում՝ ԱԺ նախագահ անունով մարդու ասածները։ Խորապես համոզված եմ՝ ժամանակը կգա, և երբ նույն գործողությունները կատարվեն ՔՊ-ի հանդեպ, հասարակությունը դարձյալ որևէ բան չի անելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը։
Հայաստանի իշխանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է, որ Թուրքիա փրկարարներ է ուղարկել՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի գոտում աշխատանքներ իրականացնելու համար։ Այս ամենը հայ հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց։
«Թուրքիայի երկրաշարժն առաջացել է արևելա-անատոլիական բեկվածքի վրա, բեկվածքի ծնունդ է այդ երկրաշարժը, որը կարող է առաջացնել 8-11 բալ և ավելի մագնիտուդով երկրաշարժ։ Այդ բեկվածքը բավականին հայտնի է, բարեբախտաբար, ՀՀ տարածք չի մտնում այն, շրջանցում է Հայաստանը, դուրս է գալիս Վրաստանով դեպի Հյուսիսային Կովկաս։ Այսինքն՝ այն որպես գեներատոր, երկրաշարժ ծնող երկրաբանական կառուցվածք՝ շրջանցում է Հայաստանը։