Գնում ենք մարդկանց օգնելու. անհարմար եմ զգում հարցին պատասխանել. ՔՊ-ականների սերն առ Թուրքիա

Հայաստանի իշխանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է, որ Թուրքիա  փրկարարներ է ուղարկել՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի գոտում աշխատանքներ իրականացնելու համար։ Այս ամենը հայ հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց։ Ըստ այդ կարծիքների, այս պահին Ադրբեջանը փակել է Արցախի միակ ցամաքային ճանապարհը, և 120 հազար արցախահայեր ունեն բոլորի օգնության կարիքը, մինչդեռ Հայաստանի իշխանությունն օգնություն է ուղարկում մի երկիր, որի ղեկավարությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ «բայրաքթարներ» ու վարձկաններ էր տրամադրում Ադրբեջանին՝ հայ ժողովրդի դեմ կռվելու համար։

Այս ամենը հաշվի առնելով՝ այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հարց էին ուղղում՝ ինչն են հաշվի առել, որ մարդասիրական օգնություն են ուղարկել Թուրքիա։

Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց, որ ՀՀ իշխանության որոշմանը՝ Թուրքիա օգնություն ուղարկելու վերաբերյալ, իր գնահատականը դրական է։

«Սա դիվանագիտություն է»,- կարճ մեկնաբանեց պատգամավորը։

Կարդացեք նաև

Հրաչյա Հակոբյանն էլ ասաց, թե միշտ էլ կարող են քննադատություններ հնչել, բայց իր կարծիքով՝ օգնություն ուղարկելու որոշումն արդարացված որոշում է։

«Մարդասիրական է, մենք գնում ենք մարդկանց օգնելու»,- շեշտեց նա։

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ նախ ասաց, թե նույնիսկ վատ է զգում հարցին պատասխանել, թե ինչո՞ւ է Հայաստանն օգնություն ուղարկում Թուրքիային։

«Պատերազմի ժամանակ, երբ թշնամին քեզ մոտ գերի է ընկնում և վիրավոր է, դու պարտավոր ես բուժել, մենք պատերազմական իրողությունների մեջ ենք, բայց ահա…»,- նշեց Հովիկ Աղազարյանը՝ մոռանալով, թե պատերազմի ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան քանի գերեվարված հայ զինծառայողների են գնդակահարել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս