«Անընդունելի է քննադատությունը. Թուրքիայում՝ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելուն, ասաց, որ ըստ էության այս քայլը հումանիտար շարժառիթ ունի։
«Բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք հնչում են մեր հասցեին, որովհետև ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն՝ այդ բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ։ Դա բացարձակապես անընդունելի է որևէ հիմնավորմամբ ու պատճառաբանությամբ։
Մյուս կողմից, իհարկե, դեռ Ամանորյա ուղերձում և դրանից առաջ էլ և կառավարության գործունեության ծրագրով էլ, մենք ընդգծել ենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մեր տեսլականը։ Անկեղծ, շատ ցավում եմ, որ նման մթնոլորտային որոշակի փոփոխություն է տեղի ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում։ Բայց նաև օբյեկտիվորեն մարդկային ողբերգությունը մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հույս հայտնեց, որ այս ամենը կարող է մի նոր ելակետ դառնալ՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում