Քաղաքացիներին մտահոգող հիմնական խնդիրները Հայաստանի անվտանգության խնդիրներն են, նաև վերջին տարիներին շատ են սրվել սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատմելով «Հայաստան» խմբակցության մարզային հանդիպումների մասին։
Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերը շատ մեծ են։ Ռուսաստանահայ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ու նրա կալանավորումից հետո ձևավորված «Մեր ձևով» ժողովրդական շարժման՝ քաղաքական ասպարեզ մտնելն էապես փոխել է քաղաքական կոնֆիգուրացիան Հայաստանում՝ ի վնաս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իշխանության։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է միավորել ընդդիմադիր դաշտը և այնպես անել, որ ընդդիմադիր ուժերը գոնե իրար դեմ չպայքարեն։ Այս մասին երկրորդ նախագահը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ իր գլխավորած «Հայաստան» դաշինքը երբեք չի եղել ներընդդիմադիր «փոխհրաձգությունների» նախաձեռնող։