Կեղտոտ, ստոր խաղ են խաղում հայ ժողովրդի հետ… Ո՞ւր է Եվրոպայի խոստացած 2.6 միլիարդ եվրոն, 500 միլիոն եվրոն… Նիկոլը պիտի պատասխան տա. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Շատ դժվար է օգնել խեղդվողին, բայց տվյալ դեպքում ինքը մենակ չի գնում ջրի տակ, այլ երկիրն է տանում իր հետ։
  • Խնդիրը ոչ թե զիջելու մեջ է, այլ անընդհատ անիմաստ զիջելու մեջ է։ Մենք ոչինչ ձեռք չենք բերում, այդ թվում՝ խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ զիջում է, փոխարենը՝ ոչինչ չի ստանում։ Ադրբեջանը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երկիրը մի երկիր է, որից կարելի է ամեն ինչ ստանալ՝ մի փամփուշտ անգամ չկրակելով։
  • Էդ մարդն ընդհանրապես չի հասկանում, որ կան բանակցային լուծումներ։ Նիկոլը երկու գործելաձև ունի՝ կա՛մ ընդհանրապես թքում է բանակցային գործընթացի վրա ու երկիրը տանում է պատերազմի՝ կործանարար հետևանքներով, կա՛մ ինչ ուզում են՝ տալիս է։
  • Պատերազմից հետո Նիկոլը զբաղված է իր մեղքը, ձախողումներն արդարացնելու գործով։ Սա իր միակ գործն է։ Ինքը պիտի պատասխան տա՝ էդ 5000-ից ավել զոհերն ինչի՞ համար էր։ Ու սկսում է մոգոնել, օրինակ՝ ռուսական իմպերիալիզմից ազատվելու, իբր ինքնիշխանության համար պայքարելու դեմագոգիան։ Եթե ռուսական իմպերիալիզմը թելադրող էր, ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը 2021թ․վերընտրվեց։
  • Երբեք մեր ինքնիշխանությունն այնքան թույլ ու կախյալ չի եղել, որքան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Բանակ չունենք, տնտեսություն չունենք, Ադրբեջանի բոլոր պարտադրված պահանջներն ընդունում ենք, ու խոսում է ինքնիշխանության մասին… 
  • Դեռևս 1.5 տարի առաջ առաջարկել էի Նոյեմբերի 9-ի գործողության ռեժիմը տարածել մինչև Իրան սահման՝ Երասխ-Մեղրի երթուղով, ու ստանալ Իրանի հետ երկաթուղային կապ՝ ճանապարհների ապաշրջափակման կոնտեքստում։ Ոչ մի արձագանք չեղավ, ու հիմա՝ 1 ամիս առաջ, Փաշինյանը կրկնում է իմ ասածը, բայց ոչ թե ռուսական միջնորդության մոդիֆիկացիայի համատեքստում, այլ ուղիղ հակառակը՝ ռուսներին հանելու ճանապարհով։ Այս ճանապարհով գնալու դեպքում մենք ռուսական դիկտատը փոխարինելու ենք ադրբեջանական դիկտատով։ Ակնհայտ է, որ ադրբեջանցիները շատ ավելի ծանր գին են դնելու մեզ վրա, քան ռուսները։

Կարդացեք նաև

  • Փաշինյանն ու Ալիևը կեղտոտ, ստոր խաղ են խաղում հայ ժողովրդի հետ։ Ստացվում է՝ կա հայ-ադրբեջանական կարգավորման երկու փաստաթուղթ։ Ավելի ստորացուցիչ, նվաստացուցիչ պայմաններն ու պահանջները՝ որոշ պարագրաֆներ, պաշտոնական մասի մեջ ընդգրկված չեն։ Ժամանակին այդպես կնքվեց Ռոբենտրոպ-Մոլոտով պակտը: Դրանք արվելու են քայլ առ քայլ, ու հիմնական, պաշտոնական փաստաթուղթը չի ստորագրվելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ պահանջները կատարված չեն։ Փաշինյանը մնացել է մեն-մենակ՝ Ալիևի հետ, ով նրան անդադար ստորացնում է։
  • Եթե դու ինչ-որ PR ակցիայի համար որոշում ես մտնել Եվրոպա, երբ Եվրոպայում ոչ ոք քեզ ԵՄ ընդունելու մտադրություն չունի, ինչի՞ մասին է խոսում։ Պատերազմից հետո ԵՄ-ն խոստացել էր 2.6 միլիարդ եվրոյի ներդրումներ․ չկատարեցին։ Հետո այդ աղմուկը խլացնելու համար հավաք արեցին, ասացին, որ այդ ներդրումը կարվի հաջորդ 4 տարում, և անգամ ասացին, որ 2.6 միլիարդի 500 միլիոն եվրոն արդեն հավաքվել է։ Հիմա ո՞ւր է այդ 500 միլիոն եվրոն։ Ես դրա հետքը չեմ գտնում։
  • Պրոբլեմն այն է, որ դու մի «լուծը» մերժում ես, բայց փոխարենը ոչինչ չես ստանում, բացի ադրբեջանական վասալիտետից։ Ոչ մի օգնություն չկա։ Դա կեղծիք ու սուտ է։ Ընդամենը կա ծակ հովանոցից հրաժարվելու քաղաքականություն՝ ադրբեջանական տեռորի ներքո։ Երբ դու տեսնում ես՝ քո հովանոցում ծակեր կան, դրանք ավելի ես լայնացնում՝ հուսալով, որ ուրիշ հովանոց կգտնես, բայց չես գտնում, դու թրջվում ես։
  • Իր հարցազրույցի ժամանակ Փաշինյանը թեպետ հերքեց, որ ինքը միակողմանի պատրաստվում է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», բայց ասաց՝ հանձնարարել է, որ տեսնեն՝ եղե՞լ է աշխարհում արդյոք նման նախադեպ։ Այսինքն՝ նրա փչացած ուղեղում այդ հեռանկարը խմորվում է։
  • Այդ մարդը բացարձակ անընդունակ է պետական կառավարման գործին՝ բացարձակապես որևէ ոլորտում։ Ինքը կոմպետենտ չէ։ Բացի ցածրամակարդակ դիսկուրսներ գեներացնելուց, խոսելուց, ուրիշ բանի ունակ չէ։ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է մեր խեղճության, ողորմելիության, անօգնականության խորհրդանիշը։ Սրանք լավ են միայն ինֆորմացիոն ռեկետից։ Բացի քանդելուց, ի՞նչ եք արել։ Ազգովի պիտի հասկանանք՝ բացարձակ ոչ կոմպետենտ ղեկավար ունենք, ու մեր ազգի նպատակը պետք է լինի կոմպետենտ կառավարություն ձևավորելը։

  • ԵՄ անդամակցության օրինագիծը դատարկություն է․ միգուցե պետք էր մասնակցել դրա քննարկմանը, բայց քվեարկությանը՝ ո՛չ։ ՀԱԿ-ը դեմ կլիներ այս վիճակում այդ հարցն ընդհանրապես օրակարգային հարց դարձնելուց։ Դա Փաշինյանի կողմից PR ակցիա է։ Դրա շարունակության պատասխանն ունե՞ն։ Ռուսական գազ շարունակելո՞ւ են գնել, թե՞ ոչ։ Սա վտանգավորագույն, մեր դիրքերը թուլացնող օրակարգ է։ Չպետք է մտնենք խաղի մեջ՝ «դու ռուսակա՞ն ճամբարում ես, թե՞ Արևմուտքի»։ Ընդ որում, Արևմուտքի ճամբարի մեջ մտնելու խաղը խաղալով, դու դառնում ես արևմտյան բաստիոն ու քեզ գցում ճահճի մեջ։
  • Լիբերալ ճամբարն Իլոն Մասկին դարձրել է իր համար ամենաատելի կերպարը․ Տեսլաներն են վառում, ակցիաներ են անում։
  • Ամերիկան այլ ճանապարհ չունի։ Պետք է խուսափի 3-րդ համաշխարհային պատերազմից։
  • Փաշինյանի ուղեղում, բացի PR-ից, ոչինչ չի տեղավորվում։
  • Իմպիչմենտը, բնականաբար, այսօրվա մթնոլորտում չի անցնի, որովհետև բավարար ձայներ չկան, ու հայտնի չէ՝ այդ պարագայում ով կհայտնվի Հայաստանի կառավարման ղեկին։ Պետք է ստեղծվի մի հուսալի ուժ, որին կվստահեն մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու համար։ Որևէ ուժ միայնակ ոչինչ չի կարող անել։ Անցած փորձերը դա ցույց են տվել։ Հենց հասարակության ճնշումը հասնի այն աստիճանի, որ ՔՊ-ական մեծամասնությունը պատրաստ լինի ստորագրել իմպիչմենտի փաստաթղթի տակ, կլինի ժողովրդավարական հեղափոխություն։ Այդ ուժի մեջ պիտի լինեն տարբեր սեգմենտների համար ընդունելի լիդերներ, որոնք պիտի կարողանան իրար հետ լեզու գտնել։ Պետք է լինեն համաձայնության մինիմում կետեր ընդգրկող ընդհանուր պլատֆորմ, լիդերներ ու ճանապարհային քարտեզ։ Ժողովրդի 70%-ը սպասում է նման ուժի հայտնվելուն։

  • Մենք պետք է ձևավորենք մեր սեփական հայկական օրակարգը՝ առանց որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի աջակցության սպասելու։ 1988թ.-ի պրոցեսը դրա լավագույն օրինակն էր։ Դեմոկրատական հեղափոխություն պետք է անենք մեր ներքին ուժերով: Արտաքին աջակցությունը, իհարկե, հեշտացնում է իշխանության գալու ճանապարհը, բայց դու դրանով սահմանափակելու ես նրա շահերին սպասարկելու քո դիմադրության հնարավորությունը։
  • Մենակ ֆուտբոլո՞ւմ ենք պարտվում, կամ միայն Ֆուտբոլի ֆեդերացիա՞ն է իր աշխատանքը վատ կատարում․ բոլոր ոլորտներում է աղետ։
  • Մեր հասարակության մեջ մի միֆ են մտցրել, թե առաջնորդ է պետք։ Մի առաջնորդը ոչինչ չի կարող անել։ Հիմա շատ կարևոր է 1988թ․շարժման մոդելի կիրառումը։ Փրկիչ չի լինելու․ չկա որևէ մեկը, ով գալու է ու փրկի։ Կոլեկտիվ մարմին է լինելու, որը ստեղծելու է իմ նշած պլատֆորմը։ Դրանից հետո կյանքն ինքը ցույց կտա՝ այդ կոմիտեից ով կլինի առաջնորդ։

Տեսանյութեր

Լրահոս