Փետրվարի 13-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ որոշում է ստորագրել, որտեղ մի ուշագրավ անուն կա:
Երբ 2023թ. հուլիսի 3-ին Կարեն Անդրեասյանի անվան Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) «Շոլցի» գործով դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները, որովհետև այդ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) վճիռ էր եկել, իսկ նշված դատավորները հռչակվել էին պատասխանատու, նրանցից մեկը շուստրիություն արեց ու պլստաց:
Այսօր հայտնի դարձավ, որ դատավորներ Արման Հովհաննիսյանը, Տաթևիկ Գրիգորյանն ու Գնել Գասպարյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի որոշմամբ՝ հանվել են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից: