Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին Արցախի հիշողության և առհասարակ ազգային խնդիրների շուրջ։
Վեհարանն ազատագրելու իդեա-ֆիքսը շաբաթներ շարունակ օրակարգ դարձրած Նիկոլ Փաշինյանը դրվագ-դրվագ հրապարակում է գործողությունների ծրագիրը, որով պատրաստվում է ոչ միայն Վեհափառ Հայրապետին փոխել, այլև Հայ Առաքելական եկեղեցու կանոնագիրքը:
«Ինչպես 7 տարի շարունակ, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ հայրապետին ու մյուս հոգևորականներին հասցեագրվող «հաթաթաներին»՝ հակիրճ արձագանքեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ հիշեցնելով,- Պետությունն անջատ է եկեղեցուց, և, հետևաբար, որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, կապ չունի եկեղեցու հետ։ Նա չի կարողանում երկիրը ղեկավարել, հիմա էլ խառնվում է եկեղեցու հարցերին»։
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի սեփականություն հանդիսացող Հայաստանի Էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատակիցներին ԱԺ ամբիոնից սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր նրանց սպառնաց նաև ֆեյսբուքյան իր էջում. «ՀԷՑ այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։
Ցանկացած գործողություն սկսելուց առաջ պետք է տրվի իրավիճակի համարժեք գնահատական, իրերն էլ կոչվեն իրենց անուններով։ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ իշխանություն և կառավարություն է։ Այսինքն, այս իշխանությունները սպասարկում են այդ պետությունների պետական շահերը ՀՀ-ում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն գտնվում է արտաքին կառավարման ներքո։
Վեհարանի վրա գրոհը նմանը չունեցող դեպք է, առավել ևս՝ հայկական պետականության պայմաններում։ Դա իրերի բնությունից դուրս ընկնող երևույթ էր, ծայրահեղ մի ակտ, որն իր արձագանքն ունենալու է դեռևս երկար։ Այն ամենը, ինչը երբևէ չի եղել, և մեկ անգամ տեղի է ունենում, դրա արձագանքը և բացասական հետևանքներն անհրաժեշտ է լինում վերացնել տասնամյակների ընթացքում։