«Ժամանակն է եկել, որ լոկալ, փոքր իրավիճակներում ատամ ցույց տրվի, կանգնել կողքի ու մատնացույց անել խաղաղապահներին ու ասել՝ իրենք են մեղավոր… լավ, խաղաղապահները թողեցին դուրս եկան, հետո՞, մեդալի հակառակ կողմն իրենք ինչպե՞ս են տեսնում։ Ինչպե՞ս են մի քանի հոգի իրենց վրա պատասխանատվություն վերցնում 120 հազար բնակչի ճակատագրի հետ խաղալու համար, ո՞վ է փոխարինելու ռուս խաղաղապահներին, ՄԱԿ-ի խաղաղապահնե՞րը»։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ուղիղ ազդեցություն էին ունենալու Արցախի իրավիճակի վրա։
Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Առլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն անդրադառնալով այս հարցերին, ներկայացրեց իր կարծիքը՝ սա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև այլ բացատրություն չկա երկու տարի ժամկետով Հայաստանում պարեկություն անող դիտորդներին, որոնք, եվրոպացիների խոսքով, ի վիճակի չեն պահելու կամ փոխելու ստատուս-քվոն, այսինքն՝ ոչ մի բանով չեն զբաղվելու, որն անհրաժեշտ է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն ասաց, որ ռուսական զորքերի դուրսբերումը Խերսոնից զուտ մարտավարություն է և այդ զորքերի դուրսբերումը չպետք է կապել Արցախից էլ զորքերի դուրսբերման հետ։
«Եթե Ռուսաստանն առաջին անգամ արդեն բողոքի նոտաների լեզվով է խոսում, նշանակում է՝ դանակը հասցրել են ոսկորին, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, և ռուսներին ոչինչ չի մնում անել, քան դիմել պաշտոնական ձևակերպումներին և պաշտոնապես ընդունված ընթացակարգին՝ բողոքի նոտա հղելով ՀՀ ԱԳՆ-ին»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։