Ուղիղ եթերով մարդիկ տեսան, թե ովքեր և ինչ են պայմանավորվում արդարության վերաբերյալ և ամենակարևորը` ով է հաստատում այդ պայմանավորվածությունը՝ ինստիտուցիոնալ արդարադատության շրջանակներում: Ի դեպ, ժողովուրդը կարծես թե չի մասնակցել այդ պայմանավորվածությունների կայացմանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր Էդգար Էլբակյանն է։
Տարածքների միակողմանի զիջումների դեմ Տավուշում ու Հայաստանի մի շարք բնակավայրերում սկսված դժգոհությունների ալիքը ճնշելու համար իշխանություններն իրենց կամակատարների միջոցով պատրաստ են դիմել ցանկացած հակամարդկային քայլի՝ հանուն իրենց իշխանական աթոռների։ Գործի են դրել բոլոր հնարավոր միջոցները։
Թեև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմանների ուղղությամբ Ադրբեջանի հերթական ռազմական գործողությունները չի բացառում, ավելին, այդ մասին շատ հստակ հայտարարում է Կառավարության նիստի ուղիղ եթերում՝ շեշտելով, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի սահմանների որոշ հատվածներում, այնուհետև դա վերածել լայնամասշտաբ պատերազմի, բայց, արի ու տես, որ պատերազմից հինգ պակաս երկրի Կառավարությունը երկիրը ռազմական ռելսերի վրա դնելու փոխարեն՝ զբաղված է համաժողովներ ու միջոցառումներ կազմակերպելով։
«Սա ծեծված պոպուլիզմ է և մերկապարանոց: «Հարստացիր՝ հարստացրու»-ն արդյո՞ք հնարավոր է ակնհայտ հարկային տեռորի պայմաններում,- շարունակեց մասնագետը ու նորից կրկնեց,- 2022-2023 թվականի տնտեսական աճի վրա իշխանությունն այնքան ազդեցություն ունի, որքան Զամբիայի կամ Չիլիի իշխանությունները»:
Այն, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի համար սովորական բան է քաղաքական հայտարարություններ անելը, ակնհայտ է ու ինչ-որ տեղ բնական:
168․am-ի տեղեկություններով, այս քրեական գործն ուղիղ կապ ունի այս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ, և դրա նպատակն է փոխարինել արդեն իսկ պաշտոնապես իշխանության թեկնածու հայտարարված Տիգրան Ավինյանին։