Մենք պետք է մեր երկիրը պահենք. ամոթ է, որ վատ ապրենք, հայը միայն Հայաստանում է, որ լավ չի ապրում. Արայիկ Գոջաբաշյան

«Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանն է։

 Հարցազրույցի կարևորը թեզերը՝ ստորև.

– Բիզնեսում իմ հաջողության գրավականները մի քանիսն են՝ աշխատասիրություն, կարգապահություն, պատասխանատվություն և արդարություն։

Կարդացեք նաև

– Պետք է բիզնեսով զբաղվես միայն հաջողակ մարդկանց հետ. անհաջողակներին պետք է հանես քո կյանքից. նրանք միայն անհաջողություն են բերում։

– Իմ բոլոր ընկերները, որոնք ինձ հետ բիզնես արեցին, դարձան միլիոնատերեր։

– Ես Աստծո տղեն եմ, Աստված միշտ հետս է։

– Ինձ դաստիարակել են, որ պետք է միշտ կիսվել վաստակածով. տղաներիս էլ եմ այդպես դաստիարակել. ասել և ասում եմ՝ կիսվե՛լ իմացեք։

– Կյանքիս ամենաթանկ սխալը գործել եմ 24 տարեկանում՝ Եվրոպայում ապրելու ժամանակ։

– Կյանքից ստացած դասերից մեկն էլ սա է՝ մինչև վերջ չվստահել մարդկանց։

– Գումարը մարդկանց շատ շուտ է փչացնում։

– Հայաստանից դուրս որքան ուզում ես լավ ապրես, միևնույն է՝ դու օտար ես։ Հայաստանը չեմ լքի. շատ եմ սիրում. սա մեր երկիրն է, եթե բոլորս գնանք, ո՞վ մնա։

– Մենք պետք է մեր երկիրը պահենք, երկրներ կան, որոնք ավելի փոքր են, 2 միլիոն էլ չենք մնացել։ Ամոթ է, որ վատ ապրենք, ամբողջ աշխարհում հայը միայն Հայաստանում է, որ լավ չի ապրում։

– Դրսում հայերին աչքերից եմ ճանաչում։

– Դարերով նույն սխալներն ենք գործում։

– Գոնե հիմա պետք է սթափվենք. էլ տեղ չունենք հետ գնալու, ինչ ունեինք՝ տարան. մի հաղթանակ ունեինք՝ դա էլ տարան։

– Երիտասարդներին միշտ ասում եմ՝ աշխատավարձով մի սահմանափակվեք. ամիսը անգամ 5 միլիոն դրամ աշխատող մարդ ունենք մեր ընկերությունում։

– Եթե երիտասարդ տղան ամիսը 1 միլիոն դրամ ֆիքսված աշխատավարձ է ստանում, ես այդ մարդկանց չեմ հասկանում, իրենք սահմանափակվում են այդ 1 միլիոնով:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս