ՔՊ-ի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, որն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում, այսօր ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրությունների վերաբերյալ իր կանխատեսումներն 90 տոկոսով կատարվել են՝ մասնակցությունն է բարձր եղել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
«Ընտրություններից հետո չտեսանք այնպիսի գործընթացների մեկնարկ, որը հայ ժողովուրդը ցանկանում էր տեսնել: Մի քանի ամիս խոսվում էր, որ Գյումրիի ընտրությունները գուցե դառնան այն հարմար առիթը, որով հնարավոր կլինի ընդվզման մեծ ալիք գեներացնել գործող իշխանության հանդեպ: Ընդդիմության ֆավորիտ թեկնածուն ուներ այդ հնարավորությունը, այս պահին ևս ունի, և հուսով եմ՝ այդ հնարավորությունից կօգտվի: ՔՊ-ի պարտության տրամաբանությունը կարելի է օգտագործել երկրում ընդվզման ալիք բարձրացնելու համար: Դրա համար շատ տարբեր բաներ կարելի էր անել»
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը Գյումրիի ընտրություններից մեկ ամիս առաջ, մասնավորապես՝ այս տարվա մարտի 1-ին, մեր տաղավարում նշել էր, որ գյումրեցիները հասկանում են՝ իրենց վրա ինչ մեծ պատասխանատվություն է դրված, և «տրամաբանական է, որ ազգակործանն իր քայլերթը սկսեց Գյումրիից, այնտեղից էլ կսկսվի իր կործանումը»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
«Ներքին ինֆորմացիայով գիտենք, որ 2026թ. ընտրություններում իր հաղթանակին Փաշինյանն այդքան էլ չի հավատում, և իր վրա մեծ է ճնշումը՝ մինչև իր հեռանալը փոխել Սահմանադրությունը: Դրա համար 2025թ. լինելու է շատ բուռն, Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր իշխանությունը: Սերժ Սարգսյանն ասում էր, որ իշխանությունը պահում է մարդ, ով կյանքում ավելի կարևոր բան չունի, բացի այդ իշխանությունից: Նիկոլ Փաշինյանն այսօր ապրում է այդ աթոռի համար, իսկ այդ աթոռն իրեն տրված է կատարելու հակահայկական օրակարգը, որը նա փայլուն կերպով անում է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Երկակի ստանդարտները ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասն են, որոնք առավել ցայտուն կերպով դրսևորվում են միջազգային հարաբերություններում, երբ տարբեր երկրներ միևնույն հարցի վերաբերյալ իրենց շահերից ելնելով՝ ցուցաբերում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանություններն իրենք են անպատեհ հարձակումներ գործում:
«Գյումրին հետաքրքիր ու մի քիչ էլ բարդ քաղաք է, նախկինում էլ եմ ասել՝ այստեղ չեն սիրում, այստեղ նվիրվում են։ Երբ սկսում են մարդուն չհարգել, սկսում են նաև ատել։ Այս կատեգորիզմն իր մեծ ազդեցությունը կունենա ընտրությունների վրա»,- հավելեց Արթուր Գևորգյանը։
ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը գնում է Հովիկ Աղազարյանի հետևից։ Արդեն նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված` ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ համագործակցությունը 1 ամսով կասեցնում է: