«Պատերազմը թևակոխել է մեկ այլ փուլ: Ադրբեջանի պահանջները շարունակվեցին և Ադրբեջանի ամեն փոքր պահանջը կատարելուց հետո ավելի մեծ պահանջներ դրվեցին: Այդպես էլ պետք է լիներ, Ադրբեջանը բավականին երկար էր սպասել նման հնարավորության, և, բնականաբար, բաց չէր թողնելու դա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած՝ Արցախից բռնի տեղահանված արցախահայերը, եթե Հայաստանից գնան Ֆրանսիա, կարիք չկա, որ այնտեղից ապաստան հայցեն, որ իրենց փախստական ճանաչեն, քանի որ Փախստականների վերաբերյալ Կոնվենցիան ստորագրած բոլոր երկրներում նրանք ինքնին համարվում են փախստական։ Պարզապես այդ մարդիկ Ֆրանսիայում բնակություն պետք է հաստատեն տեղի օրենքին համապատասխան։
168.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է Տարածքային կառավարման նախարարությունը։
ՀՀ մարզերում այս պահին գտնվում է ԼՂ–ից բռնի տեղահանված 80 401 մարդ։ ՀՀ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը։
Արցախի կարգավիճակն իջեցնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ դատարկում է Արցախը։ Մարդիկ հարկադրված, թողած տուն ու ունեցվածք, սարսափահար լքում են իրենց Հայրենիքը՝ փրկվելու հույսով։
«Հիմա Վայքում ենք, այս գիշեր կրկին ընտանիքով գիշերել ենք մեքենայի մեջ։ Ես չեմ ուզում այլևս թուրքի կրակի տակ մնան իմ երեխաները, ավելի լավ է Երևանում մի նկուղում ապրի երեխան՝ թուրքի կրակից հեռու, ես ընտանիքիս հազիվ եմ փրկել։ Ես Հիսուս Քրիստոս չեմ, որ կարողանամ այս անգամ էլ իմ երեխաներին փրկել։