Օրերս 168.am-ն իր՝ «ՊՆ-ում Փաշինյանը ֆենոմենալ դրվագ է արձանագրել և Կառավարության նիստին ճշտումներ արել ՊԵԿ նախագահից. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն» վերտառությամբ հոդվածում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարից պահանջում է առավել շատ խոսել ՀՀ զինված ուժերում վերջին տարիներին իրենց կատարած «փոփոխությունների և բարեփոխումների» մասին՝ ասելով, թե դրանք մի ամբողջ գրքի նյութ են:
Նիկոլ Փաշինյանը վերը նշված հայտարարությամբ հստակ մեսիջ է ուղարկել յուրայիններին, որոնց հարմար պահի առանց մտածելու պատրաստ է զոհել՝ առանց բացառության:
Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և որոշել է, որ ինքը բավարար գիտելիքներ ունի բարձրաստիճան զինվորականությանը ռազմակրթական և ռազմատեխնիկական դասեր տալու և դեռ մի հատ էլ հայտարարելու, թե՝ որ գեներալ է, ուրեմն՝ ամեն ինչ գիտի՞: Թե որքանով էին ՊՆ դահլիճում ներկա գեներալներն իրենց կոմֆորտ զգում (չենք ցանկանում ավելի կոպիտ բառ ընտրել), կարող ենք միայն ենթադրություններ անել: Իսկ մեր աչքի առաջ միանգամից մի քանի դրվագ եկավ:
Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն այն կարծիքին է, որ ՔՊ-ի կողմից հունվարի 27-ը տարբեր ժամանակներում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելը «հերթական ՔՊ-ական ֆեյք միջոցառումն է», որն ըստ նրա՝ կապ չունի հայ ազգի հետ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից մոտ 6 տարի հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանկարծ որոշեց հայկական բանակի տոնի նախօրեն՝ հունվարի 27-ը, հռչակել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Այն դեպքում, երբ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», իսկ հետո մեզ սովորեցնում էին, թե պետք չէ սգալ:
Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը խոսելով հայկական բանակի մասին, ասաց՝ վերջին տարիներին փորձում են բանակը թուլացնել, արժեզրկել, սակայն հիմքերն այնքան ամուր են, որ ամբողջովին չի հաջողվում։
Այսօր ՀՀ ԶՈՒ բանակի կազմավորման 33-րդ տարին է: 168.am-ի խնդրանքով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձավ օրվա խորհրդին և բանակի օրվա կապակցությամբ նախ շնորհավորեց ամբողջ հայ ժողովրդին, նախկին և ներկա զինծառայողներին, ազատամարտիկներին:
«Սա շատ վտանգավոր հայտարարություն է. Փաշինյանն ինքնախոստովանություն է արել՝ հայտարարելով, որ Արևմուտքը մեզ չի սպառազինի և պաշտպանի, նա ասաց, որ քանի դեռ ունեինք Արցախ, մեզ արևմտյան որևէ երկիր չի համաձայնել սպառազինել, և սպառազինվելու համար ինքը հրաժարվել է Արցախից։ Ասում է նաև, որ Արևմուտքը հիմա էլ չի զինի ոչ Թուրքիայի, ոչ էլ նրա դաշնակից Ադրբեջանի դեմ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Ընդ որում, ինչպես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, օտարերկրյա խոշոր ներդրողների հետ փոխշահավետ գործակցությունը, բացի երկրի տնտեսական ներուժի բարձրացումից, նաև ձևավորում է անվտանգության հարցերի սպասարկման, հետևաբար՝ պաշտպանվածության լրացուցիչ շերտ, օգտագործելով գործընկեր դարձած կապիտալի ազդեցությունը միջազգային հարաբերություններում: Իսկ այդ ազդեցությունն անկասկած ունի զգալի տեսակարար կշիռ:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այսօր հիմնական մեկ խնդիր պետք է լուծվի՝ վերականգնել առաջնորդությունը։ Այսինքն՝ ունենալ այնպիսի առաջնորդություն՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական, որը հստակ խնդիրներ կդնի ՀՀ զինված ուժերի առջև և հետամուտ կլինի, որպեսզի այդ խնդիրները կատարվեն։
Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում, որի բովանդակությանն արդեն անդրադարձել ենք։ Միջոցառմանը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ապահովել էր իր ներկայությունը տոնական հավաքին, այդ օրը նա նույնիսկ լակոնիկ ուղերձ էր հղել: Բայց, ինչպես ասում են, պատմությունն այսքանով ավարտվում է:
Այս տարի որոշվել էր նշել բանակի տոնը, և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 28-ին կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Նախաձեռնությունը և իրականացումը, ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությանն էր: Իհարկե, լավ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք, որը մեր հաղթանակի օրերը վերացնելուց հետո ամեն կերպ ցանկանում է մոռացության մատնել բանակ օրը, հունվարի 28-ին միջոցառում էր կազմակերպվել, որովհետև այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ սեփական երկրում, սեփական բանակին առնչվող կամ նվիրված ցանկացած նմանօրինակ նախաձեռնություն, ըստ էության, «հերոսություն է»:
«ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ ծառայության մեջ գտնվողներին ցանկանում եմ հաստատակամություն առաջադրված խնդիրները կատարելիս, անփորձանք ու պատվով ծառայություն: ՊԲ քաջարի մարտիկներին, որոնք զոհվեցին՝ խոնարհում, ովքեր մեր կողքին են, ուզում եմ ասել՝ հպարտանում ենք, և, որ իրենք էլ հպարտանան, որ ծառայել են հայրենիքին, հաղթանակած ու մարտնչած Հայոց բանակում:
Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 27-ին, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ փիլիսոփայել է խաղաղություն ասվածի շուրջ, թե «խաղաղությունն Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ»:
Երբ ապրիլյան պատերազմի ընթացքում անգամ ասում էին, թե 80-ականների զենքերով են կռվել, դու, որ այսօր բանակի օրն ես շնորհավորում, այդ ժամանակ ասե՞լ ես, որ չի կարելի նման բաներ ասել: Կամ ավելի վատ, գուցե ձայն չես հանել:
«Չգիտեմ՝ այս իշխանությունների համար կարևորը բանա՞կն է, հայրենիքի պաշտպանությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետույքը, որովհետև ուժայինների առջև մի խնդիր է դրված՝ պահպանել այդ մարդու իշխանությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը:
«Մենք մեր բանակը վերականգնելու շատ մեծ ռեսուրս ունենք»,- այսօր՝ Հայոց բանակի 31-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ես ծառայել եմ հայկական բանակում։ Ինչո՞ւ եք ինձ Սասուն Միքայելյանից հարցեր տալիս։ Նա ո՞վ է, իր տեսքին, իր խոսքին որ հետևում եք, ինքն իրավունք ունի՞ որևէ գնահատական տալու մեկին, իր գնահատականն ինձ համար զրո է»։
Արցախի 44-օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողներից մեկի հոր համար հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ Հադրութում որդին զոհվեց, մի քանի ժամ հետո դին տվեցին իրեն, բայց կան այնպիսի զինվորներ, որոնց դին մինչև այժմ չեն գտնում։
Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում. «Մեր մասին հիշելու են՝ երկիրը պահպանվե՞ց, թե՞ ոչ, հաղթեցի՞ք, թե՞ պարտվեցիք, անկա՞խ եք, թե՞ ոչ: Ի վերջո, կարողացա՞նք դառնալ դեմոկրատական պետություն, թե՞ ոչ, մարդկային, ազգային, սոցիալական արժեքներն էս երկրի մեջ պահպանվեցի՞ն, թե՞ ոչ: Իսկ ամեն ինչի հիմքը բանակն է, պաշտպանությունը»: