Զինված ուժերը կապաքինվի ու ինքնուրույն  կիրականացնի իր առաքելությունը. Արտակ Դավթյան

Բանակի կազմավորման օրվա առիթով 168.amՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին խնդրեց իր մաղթանքը հղել:

Գեներալը նախ նշեց, որ այս տարի դժվար է հունվարի 28-ին որևէ բան ասելը, քանի որ նաև Բաքվի բանտերում գեներալներ ունենք, որոնց կալանքի ժամկետը ևս մի քանի ամսով երկարաձգվեց:

«ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ ծառայության մեջ գտնվողներին ցանկանում եմ հաստատակամություն առաջադրված խնդիրները կատարելիս, անփորձանք ու պատվով ծառայություն: ՊԲ քաջարի մարտիկներին, որոնք զոհվեցին՝ խոնարհում, ովքեր մեր կողքին են, ուզում եմ ասել՝ հպարտանում ենք, և, որ իրենք էլ հպարտանան, որ ծառայել են հայրենիքին, հաղթանակած ու մարտնչած Հայոց բանակում:

Զոհվածների հարազատներին համբերություն ու կորով եմ մաղթում, անհետ կորածների ծնողներին, կանանց՝  հավատ և լուր իրենց հարազատից, Բաքվի բանտերում գտնվողների հարազատներին էլ՝ տոկունություն:

Կարդացեք նաև

Իսկ մեր ժողովրդին ցանկանում եմ անսահման վստահություն, որ իր զավակը՝ Զինված ուժերը, կապաքինվի ու ինքնուրույն  կիրականացնի իր առաքելությունը: Այսքանը»,- ամփոփեց ԳՇ նախկին պետը:

Հիշեցնենք՝  2023 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ հայտնի դարձավ, որ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, նրան տեղափոխել են Բաքու, դրանից առաջ էլ  ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին,  ԳՇ նախկին պետը մեր միջոցով դիմել էր ՀՀ ղեկավարությանը, ՌԴ-ին, որ ապահովվի մեր գեներալների, զինվորականների անվտանգությունը, այնուհետև նկատել՝ եթե ճիշտ աշխատանք տարվի, գուցե հնարավոր լինի համաներման միջոցով նրանց բերել Հայաստան, ինչը բարդ և հետևողական աշխատանք է ենթադրում:

Տեսանյութեր

Լրահոս