Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Օրակարգում մեկ հարց է՝ գույքի նվիրատվության մասին։ Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նոր ներկրված թվով 150 Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսների շահագործումը նախատեսվում է հանձնել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
«Ազգը պառակտած, ժողովրդի մեջ թշնամիներ փնտրող, Արցախը հանձնող, ժողովրդի արժանապատվությունը գետնին տված իշխանության ներկայացուցիչն ընդդիմությանն է մեղադրում այդ արարքների մեջ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին։
«Հերթական անգամ իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել, իր պարտականությունն անընդհատ բարդել Ռուսաստանի Դաշնության վրա»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելուն, ապա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պարզաբանմանը, թե նոյեմբերի 9-ին հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունն է նշված հատվածի պատասխանատուն։
«Դուք վերահաստատո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչպես արձանագրված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարցրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում. ԱԽ քարտուղար
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման» և հարակից օրենքների նախագծերը, նշեց, որ այդ նախագծով նախատեսված է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից։
«Ես տպավորություն ունեմ, որ մենք իսկապես իրար չենք լսում և եկել ենք ընդամենը ելույթ ունենալու, մեր հարցերը հնչեցնելու համար։ Կարծում եմ՝ ելույթիս մեծ մասը նվիրեցի այն հարցին, որում ընդգծվում էր միջազգային հանրության կողմից ընկալելի լինելն և դրան ուղղված մեր ջանքերը։
«Ձեր խոսքի մեջ չկար դրույթ, թե ինչի համար է այս փոփոխությունը»։ Ազգային ժողովի արտահերթ նիստում դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում անդրադառնալով ԱԱԾ-ի արխիվները ոչնչացնելու մասին հարցին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին․
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հրատապ նիստ գումարելը․
Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։ Կառավարությունը ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: