«2023-ի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում նախարարի այս բարձրագոչ հայտարարությունը պարզաբանեց հենց պաշտոնական վիճակագրության համատեքստում՝ նկատելով, որ իրական հատվածում ներդրումները նվազել են:
Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը 8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ է: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:
Հայաստանի տնտեսության համար անցած գրեթե ամբողջ տարվա ընթացքում դրսից թելադրված արտակարգ գործոնների արդյունքում ստեղծված չափազանց նպաստավոր պայմաններում կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցվող հայտարարություններով նախադրյալներ էր ստեղծում, թե գերազանցելու է նախկին իշխանությունների ժամանակ վերջին 14-15 տարիների կտրվածքով գրանցված տնտեսական աճի ռեկորդը։ Բայց չհաջողեց։
Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփել է 14.2 տոկոս աճով: Ըստ վիճակագրական կոմիտեի 2022-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշների՝ 12 ամսում բարձր աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում: